00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա՛նգ առեք, այլապես կսկսենք խորհել անվանական բանադրանքի մասին. Հայր Ասողիկը` պաշտոնյաներին

© Sputnik / Asatur YesayantsՀայր Ասողիկ քահանա
Հայր Ասողիկ քահանա - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան նշել է, որ պաշտոնյաները չարություն են սերմանում։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանա Կարապետյանը դիմել է ՀՀ պաշտոնյաներին` զգոնության կոչ անելով։ Հայր Ասողիկը նրանց հերդորել է վերջ տալ եկեեցու դեմ արշավին, որի մեջ «իսպառ բացակայում է սերն ու լույսը, և կա միայն թշնամանք»։
«Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ, ձայնակցելով Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ–խմբ.), գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ եկեղեցու և նրա աստվածարյալ նվիրապետության իրենց անպատկառ և անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով և չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում և այդպես արդեն հերձվածողության դուռ բացելով»,– գրել է նա։
Հայր Ասողիկը զգուշացրել է, որ եթե այս ամենը շարունակվի, Հայ առաքելական եկեղեցու սպասավորները հարկադրված են լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ պաշտոնյաներն արդեն հատում են հավատքի և հոգևոր կյանքի բոլոր սահմանները:
Նա հիշեցրել է նաև, որ քահանաները կամ եպիսկոպոսները իրավունք ունեն բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգևոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։
Լրահոս
0