https://arm.sputniknews.ru/20250703/ete-aznavurn-u-qrqvorjany-voghj-linein-ev-ajakcein-majr-atvorin-nujnn-eiq-anelu-danieljan-90904126.html
Եթե Ազնավուրն ու Քրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույնն էիք անելու․ Դանիելյան
Եթե Ազնավուրն ու Քրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույնն էիք անելու․ Դանիելյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել՝ քաղաքական հետապնդում է, որը ՀՀ քաղաքացիների համար բացասական հետևանքներ է ունենալու։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T12:42+0400
2025-07-03T12:42+0400
2025-07-03T12:49+0400
գառնիկ դանիելյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90909023_0:0:1280:721_1920x0_80_0_0_f608a971f950e167927ab5575f2e1a31.jpg
Խորհրդանում իրավիճակն այսօր կրկին թեժ է։ Մինչ իշխանական պատգամավորները պնդում են, թե ՀԷՑ-ի պետականացումն անհրաժեշտ է և անվտանգային հարց է, ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են՝ մաքուր քաղաքական հետապնդում է այլախոհության համար, որը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար բացասական հետևանքներով է հղի։Քանի որ Գառնիկ Դանիելյանի խոսքերն իրարանցում առաջացրեցին դահլիճում, ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից մեկնաբանություններ անել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զայրացավ և նախազգուշացրեց՝ որքան մեկնաբանություններ դահլիճից հնչեն, Դանիելյանի ժամանակը վերականգնվելու է, և նա այդքան երկար է խոսելու։ Դանիելյանի ելույթի ժամանակ տեղից մեկնաբանությունների համար նախազգուշացումներ տրվեցին ՔՊ-ական պատգամավորների, այդ թվում՝ Տիգրան Պարսիլյանին, որը նախազգուշացվեց՝ հաջորդիվ հեռացվելու է դահլիճից։«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ելույթի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց՝ գործող իշխանության ենթակայությանն անցած գույքի կառավարումը բոլորն են տեսնում, անգամ ՀՀ տարածքը չեն կարողանում կառավարել։Նա առաջարկեց՝ եթե այդ ճանապարհով են գնում, ինչու՞ չպետականացնել նաև բոլոր օլիգարխների սեփականությունները, այդ թվում՝ դահլիճում ներկա օլիգարխների։ Առաջարկեց դիտարկել «Ռոսիա մոլը», «Վիվառոն» և այլն։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Եթե Ազնավուրն ու Քրքորյանը ողջ լինեին ու աջակցեին Մայր աթոռին, նույն բանն էիք անելու․ Դանիելյան
Sputnik Արմենիա
Եթե Ազնավուրն ու Քրքորյանը ողջ լինեին ու աջակցեին Մայր աթոռին, նույն բանն էիք անելու․ Դանիելյան
2025-07-03T12:42+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90909023_219:0:1180:721_1920x0_80_0_0_56d063541c184f06ed9c20087e12f0a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնիկ դանիելյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), видео
գառնիկ դանիելյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), видео
Եթե Ազնավուրն ու Քրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույնն էիք անելու․ Դանիելյան
12:42 03.07.2025 (Թարմացված է: 12:49 03.07.2025) Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել՝ քաղաքական հետապնդում է, որը ՀՀ քաղաքացիների համար բացասական հետևանքներ է ունենալու։
Խորհրդանում իրավիճակն այսօր կրկին թեժ է։ Մինչ իշխանական պատգամավորները պնդում են, թե ՀԷՑ-ի պետականացումն անհրաժեշտ է և անվտանգային հարց է, ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են՝ մաքուր քաղաքական հետապնդում է այլախոհության համար, որը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար բացասական հետևանքներով է հղի։
«Եթե Քըրք Քրքորյանն ու Շառլ Ազնավուրը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, հայտնվելու էին էս նույն կարգավիճակում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի և ՀԷՑ-ի պետականացումը կյանքի կոչելուն միտված օրենսդրական փաթեթի մասին։
Քանի որ Գառնիկ Դանիելյանի խոսքերն իրարանցում առաջացրեցին դահլիճում, ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից մեկնաբանություններ անել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զայրացավ և նախազգուշացրեց՝ որքան մեկնաբանություններ դահլիճից հնչեն, Դանիելյանի ժամանակը վերականգնվելու է, և նա այդքան երկար է խոսելու։ Դանիելյանի ելույթի ժամանակ տեղից մեկնաբանությունների համար նախազգուշացումներ տրվեցին ՔՊ-ական պատգամավորների, այդ թվում՝ Տիգրան Պարսիլյանին, որը նախազգուշացվեց՝ հաջորդիվ հեռացվելու է դահլիճից։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ելույթի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց՝ գործող իշխանության ենթակայությանն անցած գույքի կառավարումը բոլորն են տեսնում, անգամ ՀՀ տարածքը չեն կարողանում կառավարել։
«Սա ապօրինի, հակասահմանադրական, միջազգային իրավունքի նորմերին հակասող, ֆինանսական, ներդրումային հսկայական ռիսկեր բերող նախագիծ է, որի հիմքում քաղաքական հետապնդումն և որտեղ կհայտնվեն բոլոր այն սուբյեկտները, որոնք էներգետիկ համակարգում են գործում՝ բոլոր սուբյեկտները թիրախային հարվածի տակ են գտնվելու, և սեփականության այս խլման գործընթացը հասնելու է բոլորին»,- հայտարարեց Մինասյանը։
Նա առաջարկեց՝ եթե այդ ճանապարհով են գնում, ինչու՞ չպետականացնել նաև բոլոր օլիգարխների սեփականությունները, այդ թվում՝ դահլիճում ներկա օլիգարխների։ Առաջարկեց դիտարկել «Ռոսիա մոլը», «Վիվառոն» և այլն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 2–ին ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։