https://arm.sputniknews.ru/20250703/ahabekichn-ahabekich-e-pntrum-bagrat-srbazany-qkhic-namak-e-grel-90915147.html
Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում. Բագրատ սրբազանը ՔԿՀ–ից նամակ է գրել
Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում. Բագրատ սրբազանը ՔԿՀ–ից նամակ է գրել
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը նշել է, որ եթե ինքն ու իր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ են, ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու... 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T15:00+0400
2025-07-03T15:00+0400
2025-07-03T15:01+0400
տեր բագրատ գալստանյան
բագրատ սրբազան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84372866_0:95:1600:995_1920x0_80_0_0_68b9c394c1fc29f86f43d8174226f134.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սրբազան պայքարի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից և նշել, որ չի զղջում. պայքարել և պայքարում է հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության։Նա նշել է, որ շատ բաների համար չի զղջում, չի զղջում, որ պայքարել և պայքարում է հանուն իր սեփական և հայրենի պետության մեջ ազատ ու անհալածանք ապրող Սուրբ եկեղեցու, որի զոհաբերությամբ է նաև վեր խոյացել Հայոց պետականությունը։«Ասել եմ և կրկնում եմ՝ միայնակ լինեմ կամ ոչ, բանտում լինեմ, թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ հայրենիքս և պետությունս, քանզի հաղթանակն այլընտրանք չունի»,–գրել է սրբազանը։Նշենք, որ հունիսի 27–ին Բագրատ սրբազանը ևս մեկ նամակ էր հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-իցու ընդգծել, որ պետք չէ երկնչել թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84372866_107:0:1530:1067_1920x0_80_0_0_7476e5ccd2b67fd680852fabeb44c37c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նամակ
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նամակ
Ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում. Բագրատ սրբազանը ՔԿՀ–ից նամակ է գրել
15:00 03.07.2025 (Թարմացված է: 15:01 03.07.2025) Բագրատ սրբազանը նշել է, որ եթե ինքն ու իր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ են, ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու հանցագործները։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սրբազան պայքարի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից և նշել, որ չի զղջում. պայքարել և պայքարում է հանուն ուժեղ, հզոր և անվտանգ Հայաստանի, որի սահմանները չեն փոփոխվում ըստ «ահաբեկիչի» ցանկության։
«Մեր հայրենիքը, կյանքը, կենսագրությունը, պատիվը գողացած ահաբեկիչն «ահաբեկիչ» է փնտրում։ Եթե ես և մեր պայքարի համակիրները ահաբեկիչ և հանցագործ ենք, ուրեմն փաստ է, որ 2018թ.-ին իշխանությունը զավթել են ահաբեկիչներն ու հանցագործները»,– նշել է նա։
Նա նշել է, որ շատ բաների համար չի զղջում, չի զղջում, որ պայքարել և պայքարում է հանուն իր սեփական և հայրենի պետության մեջ ազատ ու անհալածանք ապրող Սուրբ եկեղեցու, որի զոհաբերությամբ է նաև վեր խոյացել Հայոց պետականությունը։
«Ասել եմ և կրկնում եմ՝ միայնակ լինեմ կամ ոչ, բանտում լինեմ, թե գերեզմանում, պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չարից ազատագրված չէ հայրենիքս և պետությունս, քանզի հաղթանակն այլընտրանք չունի»,–գրել է սրբազանը։
Նշենք, որ հունիսի 27–ին Բագրատ սրբազանը ևս մեկ
նամակ էր հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-իցու ընդգծել, որ պետք չէ երկնչել թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։