https://arm.sputniknews.ru/20250627/cherkncheq-tshnamuc-vory-zavtel-e-hajvoc-petutjuny-bagrat-srbazany-namak-e-grel-aatsic-90730962.html
Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը. Բագրատ սրբազանը նամակ է գրել ԱԱԾ–ից
Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը. Բագրատ սրբազանը նամակ է գրել ԱԱԾ–ից
Sputnik Արմենիա
Դիմելով իրավապահներին` սրբազանը նշել է, որ նրանց այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Նա... 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T23:08+0400
2025-06-27T23:08+0400
2025-06-27T23:14+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
բագրատ սրբազան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
նամակ
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84373237_0:62:1600:962_1920x0_80_0_0_33cd07828efca07ffe166be467ee854d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ»։ Սրբազան պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ սրբազանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։Դիմելով իրավապահներին` սրբազանը նշել է, որ նրանց այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։«Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։ Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը»,–գրել է նա։Բագրատ սրբազանն ընդգծել է, որ այս ամենն իր գիտակցված որոշումն է, պատրաստ է անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1b/84373237_116:0:1539:1067_1920x0_80_0_0_a3763d263dd1b29c43e434661b6d5b10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նամակ, մայր աթոռ սուրբ էջմիածին
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, բագրատ սրբազան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), նամակ, մայր աթոռ սուրբ էջմիածին
Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը. Բագրատ սրբազանը նամակ է գրել ԱԱԾ–ից
23:08 27.06.2025 (Թարմացված է: 23:14 27.06.2025) Դիմելով իրավապահներին` սրբազանը նշել է, որ նրանց այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Նա կոչ է արել անեծքի տակ չմտնել ու չարիքին չծառայել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ»։ Սրբազան պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ սրբազանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։ Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր աթոռի վրա և ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է, և հատկապես չարի վերջը»,–գրել է Բագրատ սրբազանը։
Դիմելով իրավապահներին` սրբազանը նշել է, որ նրանց այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։
«Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։ Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը»,–գրել է նա։
Բագրատ սրբազանն ընդգծել է, որ այս ամենն իր գիտակցված որոշումն է, պատրաստ է անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։