00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերադարձված» մանկապարտեզը միշտ էլ համայնքինն է եղել. Մեսրոպ Առաքելյանը` Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsՄեսրոպ Առաքելյան
Մեսրոպ Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախկին նախարարի կինը նշել էր, որ երբ իշխանությունները դիմել են շենքն իրենց վերադարձնելու խնդրանքով, խորհուրդը որոշել է այն վերադարձնել տեղական իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկատվությունն է հայտնել՝ իր «հատիկ առ հատիկ» շարքում ներկայացնելով Դիլիջան համայնքին վերադարձված մանկապարտեզի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ ընդգծելով, որ մանկապարտեզի մասնաշենքը միշտ էլ համայնքի սեփականությունն է եղել։
Փաշինյանն այսօր գրառում էր արել՝ նշելով, որ դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։ Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 85 միլիոն 935 հազար դրամ է։

«Պարզվում է` այդ մանկապարտեզի չօգտագործվող շենքը միշտ եղել է համայնքի սեփականությունը, որը տրամադրվել է անհատույց օգտագործման ինչ-որ կազմակերպության։ Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը, ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը»,- գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Հավելենք, որ խոսքը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի ղեկավարած «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված մանկապարտեզի մասնաշենքի մասին է։
Հունիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաշտության համաձայնագրով Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի մասնաշենքը, որը 19 տարի առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջը տրամադրվել էր անհատույց օգտագործման իրավունքով։ Փաշինյանն այս մասին հայտարարել էր «ուրիշի կնոջից վերցնել, ուրիշի կնոջը տալ» զրույցի համատեքստում` ընդգծելով, որ ինչ դատով ուրիշներին դատում են, նույն դատով իրենք են դատվելու, եթե մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնեն ու տան իրենց կանանց ու երեխաներին։
Նանի Օսկանյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ շենքը տրամադրված էր ոչ թե անձամբ իրեն, այլ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը։ Նա ընդգծել էր, որ այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Ըստ նրա՝ շենքը լիովին վերանորոգվել է, կահավորվել և դարձել ֆունկցիոնալ, սակայն որոշ ժամանակ անց շենքը լուրջ վնասներ է կրել առեղծվածային հրդեհի հետևանքով։
Նա ընդգծել էր, որ 2018 թվականի զարգացումներից հետո կազմակերպության տնօրենության խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմել են իրենց շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհուրդը որոշել է այն վերադարձնել տեղական իշխանություններին։
Լրահոս
0