00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Արմեն Բադալյան
Անվստահություն հայտնելու գործընթացքում կարևորը 54 ստորագրությամբ այն ավարտելն է. Արմեն Բադալյան
18:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկապարտեզը ոչ թե ինձ էին տվել, այլ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը. Նանի Օսկանյան

© Photo : MedPractic.comՆանի Օսկանյան
Նանի Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը ներկայացրել է պատճառները, թե ինչու Դիլիջանի մանկապարտեզը վերանորոգումից հետո չի գործել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի առաջ տրվել է «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը` Նանի Օսկանյանը` մեկնաբանելով Դիլիջանի մանկապարտեզի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործերին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաշտության համաձայնագրով Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարատեզի մասնաշենքը, որը 19 տարի առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջը տրամադրվել էր անհատույց օգտագործման իրավունքով։ Փաշինյանը այս մասին հայտարարել էր «ուրիշի կնոջից վերցնել, ուրիշի կնոջը տալ» զրույցի համատեքստում` ընդգծելով, որ ինչ դատով ուրիշներին դատում են, նույն դատով իրենք են դատվելու, եթե մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնեն ու տան իրենց կանանց ու երեխաներին։

«Նախևառաջ շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը, որը պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպություն է և ղեկավարվում է տնօրենության խորհրդի կողմից։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։ Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո»,–գրել է Նանի Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ 2018 թվականի զարգացումներից հետո կազմակերպության տնօրենության խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմել են իրենց շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհուրդը որոշել է այն վերադարձնել տեղական իշխանություններին։
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 120 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա խիստ կասկածելի՝ է հաշվի առնելով, որ ամբողջ Հայաստանում` հատկապես մարզերում, դպրոցներ և մանկապարտեզներ են փակվում»,–գրել է Օսկանյանը։
Նա իր գրառմանը կցել է լրատվամիջոցներից մեկի 2007 թվականի նոյեմբերի 23–ի հոդվածը, որում գրված է, որ վերանորոգումից հետո տեղի է ունեցել Դիլիջանի մանկապարտեզի վերաբացումը։
Երևանում երեք մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր. Կոստանյան
Լրահոս
0