00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեսանյութին հնարավո՞ր է խոչընդոտել․ Վարդևանյանը՝ Կարապետյանի կալանքի հիմնավորման մասին

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
Բաժանորդագրվել
Քննիչն ու դատարանը կարծում են, որ կարելի է «խոչընդոտել» չհրկիզվող պահարանում գտնվող միակ տեսանյութին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կալանքն է, որովհետև քննիչի ու դատարանի գնահատմամբ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց՝ քրեական գործի հիմքում դրված է ընդամենը տեսանյութ։
«Միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այն է, որ ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրել ու դնես չհրկիզվող պահարանում։ Բայց քննիչն ու դատարանը գտնում էին, որ չհրկիզվող պահարանում գտնվող տեսանյութին կարելի է խոչընդոտել։ Նույնիսկ խելագարության կանխավարկածով դիտարկելու դեպքում սա անհնար է»,– ասաց Վարդևանյանը։
Փաստաբանը նաև հիշեցրեց վարչապետ Փաշինյանի՝ «բիզնեսները խլելու ենք, վերադարձնենք», «մուրճը խփելու ենք գլխներին» արտահայտությունները, որոնք սահմանադրական կարգի հետ որևէ առնչություն չունեն։ Վարդևանյանը ներկայացրեց այս հարցով Գլխավոր դատախազության դիրքորոշումը։
«2021 թվականին դատախազությունը ներկայացրեց դիրքորոշում, ըստ որի՝ սուր բառամթերքն ընդունելի չէ, բայց թույլատրելի է»,– ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է, իսկ ԱԺ–ում արդեն սկսվել է օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը։
Լրահոս
0