https://arm.sputniknews.ru/20250702/sut-en-lurery-te-srbazanneric-meki-arvoghjakan-vitshaki-vatacel-e-pastabann-ajcelel-e-qkh-90893351.html
Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատացել է. փաստաբանն այցելել է ՔԿՀ
Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատացել է. փաստաբանն այցելել է ՔԿՀ
Sputnik Արմենիա
Սերգեյ Հարությունյանի խոսքով` այս օրերի ընթացքում սրբազաններից որևէ մեկն առողջության հետ կապված ոչ մի գանգատ չի ունեցել։ 02.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-02T22:43+0400
2025-07-02T22:43+0400
2025-07-02T22:46+0400
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
փաստաբան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90641285_0:57:900:563_1920x0_80_0_0_7cb9d5ba7ff703c0ad5ff73d580fa80c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացել է։ Այս մասին այսօր «Ֆեյսբուքում» գրառում է արել փաստաբան Սերգեյ Հարությունյանը։Նա գրել է, որ քիչ առաջ է դուրս եկել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ այցելել էր Բագրատ սրբազանին:Նրա խոսքով` այս օրերի ընթացքում սրբազաններից որևէ մեկն առողջության հետ կապված ոչ մի գանգատ չի ունեցել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90641285_101:0:900:599_1920x0_80_0_0_4410cba4fe43ed1d4f066af513fecb99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, փաստաբան, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, փաստաբան, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատացել է. փաստաբանն այցելել է ՔԿՀ
22:43 02.07.2025 (Թարմացված է: 22:46 02.07.2025) Սերգեյ Հարությունյանի խոսքով` այս օրերի ընթացքում սրբազաններից որևէ մեկն առողջության հետ կապված ոչ մի գանգատ չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Սուտ են լուրերը, թե սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացել է։ Այս մասին այսօր
«Ֆեյսբուքում» գրառում է արել փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա գրել է, որ քիչ առաջ է դուրս եկել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ այցելել էր Բագրատ սրբազանին:
«Հայտնում եմ, որ թե՛ հոգեպես և թե՛ առողջապես նա շատ լավ էր, իսկ այսօր տարածված լուրերը՝ սրբազաններից մեկի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,– ընդգծել է Հարությունյանը։
Նրա խոսքով` այս օրերի ընթացքում սրբազաններից որևէ մեկն առողջության հետ կապված ոչ մի գանգատ չի ունեցել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։