00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն շրջանառության մեջ է դրել ՀՀ–ի դեմ ահաբեկչության մասին հայտարարություն

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
ՀՀ ԱԺ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ նաև իշխող ուժը նշել է, որ անընդունելի է համարում ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։
Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, հիմնական զեկուցողը կլինի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին:
«Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի` համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների: Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը` ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի և ՀՀ ժողովրդի համար»,– ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ իշխող ուժը նաև նշել է, թե անընդունելի է համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներգրավման փորձերը:
«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը` հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը»,– ասված է հայտարարության մեջ:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին «Ֆեյսբուքում» գրառում է արել` նշելով, որ շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա ՀՀ–ի դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0