00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ի պետականացումը հակասահմանադրական է․ Արամ Վարդևանյան

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2025
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամը ՀԷՑ-ի պետականացումը հակասահմանադրական է որակում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված ու իր սեփականության իրավունքին միջամտություն անեն, այսինքն՝ մարդուն կալանավորեն, որ փորձեն բիզեսը խլել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորության մասին նախագիծը՝ իշխանական պատգամավորների 65 կողմ ձայնով։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կկարողանա փոխել ընկերության ղեկավարությանը, եթե գործունեության մեջ հայտնաբերի լուրջ խախտումներ։ Այդ դեպքում հանձնաժողովը իրավունք կունենա որոշ ժամանակով հեռացնել ցանցերի սեփականատերերին կառավարման գործընթացից՝ հրավիրելով ժամանակավոր մենեջերի (նա պետք է լինի մասնագետ, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ էներգետիկայի կամ կառավարման ոլորտում)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է, իսկ ԱԺ–ում արդեն սկսվել է օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծը։
Լրահոս
0