https://arm.sputniknews.ru/20250701/hhum-rd-despany-grarum-e-arel-erevanum-irani-despanatany-bacvats-sgvo-matjanum-90837233.html
ՀՀ–ում ՌԴ դեսպանը գրառում է արել Երևանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
ՀՀ–ում ՌԴ դեսպանը գրառում է արել Երևանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Sputnik Արմենիա
Առավոտից Իրանի դիվանագիտական առաքելություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T14:52+0400
2025-07-01T14:52+0400
2025-07-01T14:54+0400
սերգեյ կոպիրկին
տեսանյութեր
տեսանյութ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
սգո մատյան
դեսպանատուն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90830904_0:0:1280:720_1920x0_80_0_0_d7911b846d9a097a07574874685eedb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։Սգո մատյանը բացվել է ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների։Առավոտից Իրանի դիվանագիտական առաքելություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։Ավելի վաղ Իրանի դատական մարմինները հայտնել էին, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա և 102 կին:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90830904_320:0:1280:720_1920x0_80_0_0_e4d1f07c95989a5fcc8635954307f196.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սգո մատյան, դեսպանատուն, երևան, видео
սերգեյ կոպիրկին, տեսանյութեր, տեսանյութ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սգո մատյան, դեսպանատուն, երևան, видео
ՀՀ–ում ՌԴ դեսպանը գրառում է արել Երևանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
14:52 01.07.2025 (Թարմացված է: 14:54 01.07.2025) Առավոտից Իրանի դիվանագիտական առաքելություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։
Սգո մատյանը բացվել է ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների։
Առավոտից Իրանի դիվանագիտական առաքելություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։
Ավելի վաղ Իրանի դատական մարմինները
հայտնել էին, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա և 102 կին:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: