https://arm.sputniknews.ru/20250701/heci-petakanacman-mitqy-tsagel-e-karapetjani-qaghaqakan-hajtararutjunic-araj-pvokhnakharar-90836946.html
ՀԷՑ–ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից առաջ. ՏԿԵ նախարար
ՀԷՑ–ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից առաջ. ՏԿԵ նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ ՏԿԵ նախարարը պնդում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտարարություն է արել, որովհետև իմացել է, որ ՀԷՑ–ն ազգայնացնելու ծրագրեր կան։ 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T14:46+0400
2025-07-01T14:46+0400
2025-07-01T14:51+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ խուդաթյան
սամվել կարապետյան
ազգայնացում / պետականացում
փոխնախարար
բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90758848_0:0:1206:679_1920x0_80_0_0_6317e6b68c8e6eb0739eea6ace67ac41.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀԷՑ-ի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններից առաջ։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ գրավոր հանձնարարականը եղել է վարչապետի կողմից՝ կա հստակ ամիս ու ամսաթիվ։Ինչ վերաբերում է ԲԷՑ-ին, Խուդաթյանն ասաց, որ Իրան–ՀՀ բարձրավոլտ էլեկտրական գծի շինարարական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկել, աշխատանքների ձգձգումը ոչ միայն կառավարման, այլև շինարարական ընկերությունների խնդիրներով են պայմանավորված։ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին«Կա նաև գողության հետ կապված խնդիր՝ այդ ենթակայանից տրանսֆորմատոր է գողացվել։ Պետությունը ֆինանսավորել է նորերի բերումն ԻԻՀ-ից։ Պետք է ուրախությամբ ասեմ, որ ԲԷՑ-ի մեր գործընկերներն այնտեղ են եղել, արդեն փորձարկում են արել, առաջիկայում կուղևորվի Հայաստան։ ԲԷՑ-ը հսկայական կապիտալ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում՝ մի քանի ենթակայաններ են կառուցվել»,- շարունակեց Խուդաթյանը։Նախարարը ԲԷՑ-ի աշխատանքը բավականին մեծ է որակում, թեև անթերի չի համարում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90758848_0:0:1206:905_1920x0_80_0_0_65421f29bd748c890d0caa5e94149201.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում, փոխնախարար, բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ խուդաթյան, սամվել կարապետյան, ազգայնացում / պետականացում, փոխնախարար, բարձրավոլտ էլեկտրացանցեր (բէց)
ՀԷՑ–ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից առաջ. ՏԿԵ նախարար
14:46 01.07.2025 (Թարմացված է: 14:51 01.07.2025) ՀՀ ՏԿԵ նախարարը պնդում է, որ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտարարություն է արել, որովհետև իմացել է, որ ՀԷՑ–ն ազգայնացնելու ծրագրեր կան։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀԷՑ-ի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններից առաջ։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ գրավոր հանձնարարականը եղել է վարչապետի կողմից՝ կա հստակ ամիս ու ամսաթիվ։
«Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն, երբ կառավարությունը որակական փոփոխություն ապահովելու համար նպատակադրվել է միջամտել ՀԷՑ-ում կառավարման համակարգին, դրանից բացի հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները (մանավանդ անջատումները) այլևս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պիտի համակարգն անջատվի, օրինակ՝ հենասյուն փոխվի, լար, ենթակառուցվածք կառուցվի։ Քննարկումները բերել են նրան, որ առնվազն 12,5 միլիարդ դրամ ՀԷՑ-ը տարվա վերջին ակտավորվելու է, սրան զուգահեռ հանրապետության վարչապետը մեկ ամիս ժամկետ է տվել խնդրի կարգավորման համար։ Այս ամենից 2–3 օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ԲԷՑ-ին, Խուդաթյանն ասաց, որ Իրան–ՀՀ բարձրավոլտ էլեկտրական գծի շինարարական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկել, աշխատանքների ձգձգումը ոչ միայն կառավարման, այլև շինարարական ընկերությունների խնդիրներով են պայմանավորված։
«Կա նաև գողության հետ կապված խնդիր՝ այդ ենթակայանից տրանսֆորմատոր է գողացվել։ Պետությունը ֆինանսավորել է նորերի բերումն ԻԻՀ-ից։ Պետք է ուրախությամբ ասեմ, որ ԲԷՑ-ի մեր գործընկերներն այնտեղ են եղել, արդեն փորձարկում են արել, առաջիկայում կուղևորվի Հայաստան։ ԲԷՑ-ը հսկայական կապիտալ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում՝ մի քանի ենթակայաններ են կառուցվել»,- շարունակեց Խուդաթյանը։
Նախարարը ԲԷՑ-ի աշխատանքը բավականին մեծ է որակում, թեև անթերի չի համարում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։