00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԷՑ-ի պետականացման փորձը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար. ԱԺ-ում թեժ է

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ի բերած նախագիծը զուտ քաղաքական հետապնդում է այլախոհության համար, իսկ իշխանականները պնդում են, որ նախագիծը դեռ մի բան էլ ուշացած է։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն էլ իր ելույթում հայտարարեց՝ ՀԷՑ–ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։
Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ այս նախագիծը զուտ քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։
«Այս նախագիծը գործող իշխանության կարծիքից տարբերվող կարծիք հայտնած բիզնեսի ներկայացուցչին պատժելու, եղածը խլելու մասին է»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն էլ հավելեց՝ այս նախագիծը հանրային կամ մասնավոր շահը հավասարակշռելու, պետական շահ պաշտպանելու, արդարության կամ արդարադատության մասին չէ։ Ըստ նրա՝ իշխանությունները 7 տարի շարունակ խնդիր չունեին Սամվել Կարապետյանի հետ, խնդիրներն առաջացան միայն այն ժամանակ, երբ նա որոշեց պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն։ Նույն խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ կատարվողը բնորոշեց «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։
«Իշխանությունը փորձում է երկիրը, հազարամյակներով ստեղծածը, երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները՝ Մայր աթոռից մինչև ազգային արժեքներ, զրոյացնել ու ճանապարհ բացել փլատակների վրա հավերժ իշխելու իր գաղափարների համար»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ դիմեց մյուս գործարարներին՝ նախազգուշացնելով՝ եթե իշխանության հասցեին մի թթու խոսք ասեն, օրենքները կրկին փոխվելու են»։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում, դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին, նշեց, որ ՀԷՑ–ից առավել մեծ խնդիրներ կան երկրում, որոնք նա աչքաթող է անում։ Օրինակ, նրա խոսքով, ՀՀ ջրային ռեսուրսների 65-70 տոկոսը կորչում է։
«Դրա պատասխանատուն Դուք եք։ Մինչդեռ եկել ու խոսում եք ազգային անվտանգությունից, իսկ սա ռազմավարական հարց է։ Օրինակ` «Վեոլիա ջուր» ընկերության հետ ով առնչվել է, իրեն պետք է համարի աշխարհի ամենադժբախտ մարդը, սակայն Դուք այդ մասին որևէ հայտարարություն չեք անում, քանի որ այդ ընկերության սեփականատերը չի հայտարարել, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու կողքին է»,– հայտարարեց նա։
«Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն էլ հիշեցրեց՝ իրենք բազմիցս դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ղեկավարին ու ասել, որ խնդիրներ կան թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ ջրամատակարարման ոլորտներում։ Բայց նախկինում այդ խնդիրները ոչ մեկին չէին հետաքրքրում, սկսեցին հետաքրքրել միայն հիմա, երբ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանող հայտարարություն արեց։
Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել. ՔՊ–ական պատգամավորը` ՀԷՑ–ի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի խոսքով էլ ՀԷՑ-ին առնչվող բազմաթիվ խնդիրներ կան, սակայն առանձնացրեց դրանցից ամենաակնառուները՝ հոսանքազրկումների անվերահսկելիությունը, էլեկտրասյուների անմխիթար վիճակը, խճճված էլեկտրալարերը։ Ըստ նրա՝ պետք է քննել նաև 680 միլիոն դոլար վարկային միջոցների նպատակային օգտագործումը, հասկանալ, թե դրանք ինչի համար են օգտագործվել։ Բագրատյանը մատնանշեց նաև Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձր սակագինը, թվարկեց՝ ՀՀ-ում 1կվտ-ը 44 դրամ է, Իրանում՝ 0,78 դրամ, Ղրղզստանում՝ 5 դրամ, Ուզբեկստանում՝ 8,97 դրամ, Ռուսաստանում՝ 23 դրամ և այլն։ Ստացվում է, որ տարածաշրջանում ամենաթանկը Հայաստանում է։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ վերջին տարիներին էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 դրամով, որի մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը, մեղքը զրո է։
«Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ-ի նման կառույցներն ազգայնացվում են։ Անխտիր բոլոր այդ տեղերում թանկացումներ են եղել։ Վերջում երկու միտք, սիրելի քաղաքացիներ, նույնիսկ «Ֆեյսբուքը» համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինելու ֆեյսբուքյան օգտատեր ու բլոկում է նրա գրածները, իսկ մենք նրան հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Միտք 2-րդ` լավ հիշեք` ՀՀ-ում կա մի բան, որ շտապ պետք է ազգայնացվի, դա ՀՀ վարչապետի աթոռն է»,- ընդգծեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ելույթում հայտարարեց, որ իշխանությունները պայքարում են ոչ միայն ՀԷՑ–ի, այլև Սամվել Կարապետյանի նկարների դեմ։
«Մարդիկ, որոնք մեկ–երկու ամիս առաջ կերազեին Սամվել Կարապետյանին բարևել, այսօր սպայդերմենի շորերը հագած մեծ–մեծ ելույթներ են ունենում։ ՀԷՑ–ի 1 միլիոն բաժանորդներ, երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, ձեր էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ այն որակը, որից դուք դժգոհում եք, կրկնակի վատն է լինելու։ Իշխանությունը թող բերի մի օրինակ, որի կառավարումը ստանձնել են ու չեն տապալել։ Չկա նման օրինակ»,– հայտարարեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ այս ամբողջ գործընթացից բոլշևիզմի նեխահոտ է գալիս։
«Այս տեմպերով դուք վերջում պատմության թանգարանն էլ եք դատարկելու ու Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու»,– եզրափակեց Խամոյանը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց ընդդիմադիր գործընկերներին, թե այստեղ քաղաքական հետապնդում չկա, և մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանին ոչ թե եկեղեցին պաշտպանելու, այլ «հարցերն իր ձևով լուծելու» հայտարարության համար։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի պետականացման մասին վարչապետն առաջին անգամ չի խոսում, դեռ մայիսին՝ մինչև Կարապետյանի հայտարարությունը, Փաշինյանը ՏԿԵ նախարարին հանձնարարել էր զբաղվել ՀԷՑ-ով, քանի որ հոսանքազրկումների վերաբերյալ դժգոհություններ կան, մարդկանց տեխնիկան փչանում է։
Էդուարդ Աղաջանյանի կարծիքով էլ՝ նախագիծն ուշացած է, և Սամվել Կարապետյանի հայտարարությունը հենց դա է ապացուցում, երբ օտարերկրյա քաղաքացին՝ Հայաստանի խոշորագույն ենթակառուցվածքի սեփականատերը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին հայտարարություն է անում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին ՀԷՑ–ը վաճառել է 12 մլն դոլարով։
ՀԷՑ–ի պետականացման միտքը ծագել է Կարապետյանի քաղաքական հայտարարությունից առաջ. ՏԿԵ նախարար
«Դա մոտավորպես այնքան արժե, որքան Քոչարյանի տունը»,- մանրամասնեց նա։
ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանի խոսքով էլ՝ այսպես կոչված, ՀԷՑ-ի պետականացման նախագիծն ընդամենը պետությանը կառավարչական որոշ գործիքներ է տալիս վերահսկելու, թե տնտեսվարողի կողմից ինչ ընդունելի կամ անընդունելի աշխատանքներ են իրականացվում։
Լրահոս
0