00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել. ԱԺ–ում քննարկում են ՀԷՑ–ի ազգայնացման նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց` իշխանությունն ինչո՞ւ է ֆիքսվել միայն ՀԷՑ–ի վրա ու չի քննարկում պետական համարվող ԲԷՑ–ի գործունեությունը, միգուցե հենց այնտե՞ղ են խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր սկսվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի պետականացման նախագծի շուրջ քննարկումները։ Նախագիծը քննարկվելու է հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը ներկայացրեց ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախագծերի այս փաթեթը որակեց հիմնազուրկ` նշելով, որ անհիմն են իշխանությունների պատճառաբանությունները, թե էներգետիկ բնագավառում կոլապս է, և դա է այս նախագծերի փաթեթի հրատապ քննարկումը։
«Ասում եք` էներգետիկայի ոլորտում կոլապս է…վստահաբար այդպես չէ, էլի, որ քնից զարթնում եք ու մեկ էլ, հո՛պ, կոլապս է։ Երբ ասում եք` կոլապս, ՀԾԿՀ–ն ամեն տարի գալիս է ԱԺ, վերլուծություններ է ներկայացնում, կոլապսի մասին ոչինչ չի ասել, ընդհակառակը` ոլորտի դրական դինամիկայի մասին է միշտ խոսվել»,– հատարարեց Ավետիսյանը։
Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան նշեց` կոլապսն այն է, որ էլեկտրաէներգիայի բացակայությունը կարող է հանգեցնել լրջագույն խնդրի. խոսքը վերաբերում է, օրինակ, էլեկտրամոբիլներին, հոսանքով աշխատող բոլոր սարքավորումներին։
«Հիմա չե՞ք ուզում, որ պետությունն ունենա նման մեխանիզմներ` կանխարգելելու նման իրավիճակները»,– արձագանքեց Վարդանյանը։
Սրբազանների խուցը դատարկ չի մնալու. Աղվան Վարդանյանը զգուշացրեց ՔՊ–ականներին
Ավետիսյանը պատասխանեց` նշելով. «Ես ձեզ նման բավարար քաղաքական ճարպկություն չունեմ, դրա համար ուղիղ հարցս տամ` եթե ազնվություն ունեք, պատասխանեք` եթե եկեղեցու հետ կապված Սամվել Կարապետյանի հայտնի ելույթը չլիներ, դուք այսօր ՀԷՑ–ի վերաբերյալ այդ նախագիծը զեկուցելո՞ւ էիք։ Հետո` ԲԷՑ–ը, որը պետական է, այդտեղ հեչ խնդիր չկա՞ր, որ հիմա բերել ու այն ֆիքսվել եք միայն ՀԷՑ–ի վրա` վստահաբար նեղ, քաղաքական դրդապատճառներով»,– հետաքրքրվեց նա։
Ի պատասխան Վարդանյանն ասաց, որ մի հարցում ընդդիմադիր պատգամավորի հետ համաձայն է` այս նախագիծը շատ ժամանակավրեպ է, այն ավելի վաղ պետք է բերվեր քննարկման` 10, 25 տարի առաջ։
«Այս խուժան սեփականաշնորհման գործընթացին պետք էր ի սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, սա ամենավտանգավոր բանն է։ Այդ առումով, այո՛, համաձայն եմ ձեզ հետ ու ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք»,– հայտարարեց նա։
Ըստ Վարդանյանի` արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտը հայտնվի մասնավորի, այն էլ` ինչ–որ մեկի ընտանիքի ձեռքում։ Վարդանյանի համոզմամբ` պատասխանը միանշանակ «ոչ»–ն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Լրահոս
0