https://arm.sputniknews.ru/20250701/hakarusakan-demarsh-qaghaqagety-lavrvovi-veraberjal-mirzvojani-khvosqeri-masin-90850010.html
Հակառուսական դեմարշ․ քաղաքագետը՝ Լավրովի վերաբերյալ Միրզոյանի խոսքերի մասին
Հակառուսական դեմարշ․ քաղաքագետը՝ Լավրովի վերաբերյալ Միրզոյանի խոսքերի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով՝ որևէ իմաստ չունի նման հակադիրքավորում ունենալ մի երկրի նկատմամբ, որի հետ տնտեսական հարաբերություններից է կախված մեր երկրի կենսական... 01.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-01T21:49+0400
2025-07-01T21:49+0400
2025-07-01T21:49+0400
գարիկ քեռյան
ռուսաստան
հայաստան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90049786_0:0:1600:901_1920x0_80_0_0_2984a10d72e9d01152251605a62c0032.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Հակառուսական դեմարշ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։Հունիսի 30-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել էր Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ավելի վաղ Լավրովը, խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ասել էր, որ դա երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև, թե ինչպես կարելի է հաշվի չառնել ներկա իրողություններ։ Մասնավորապես, հաշվի չառնել այն, որ Ռուսաստանն աստիճանաբար վերականգնում է իր դիրքերն ու շատ հնարավոր է՝ պատերազմից ավելի ամրացած դուրս գա, համագործակցում է Իրանի հետ, որը Հայաստանի կարևորագույն գործընկերն է ու նույնպես հակաարևմտյան պետություն է։«Ենթադրենք՝ Ռուսաստանը 2 ամսից կնքում է զինադադար և ավելի է ակտիվացնում իր քաղաքականությունը, օրինակ, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլուր։ Միանգամայն պարզ է, որ այդ տարածաշրջաններում հակառուսական դիրքորոշում ունեցող վարչակարգերն ունենալու են լուրջ խնդիրներ, և այդ լուրջ խնդիրները հետո փլուզվելու են պետության, ժողովրդի գլխին, ազդելու են բոլոր ոլորտների վրա։ Ո՞նց կարելի է դիմել հակառուսական դեմարշի, երբ մեր ամբողջ էկոնոմիկան, էներգետիկան, կոմունիկացիաները, անվտանգությունը մեծամասամբ կախված է մեր հյուսիսային հարևանից»,- ասաց Քեռյանը։ «Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասինԻնչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը՝ քաղաքագետն ընդգծում է՝ դրանում Հայաստանի ներքին գործերին միջամտելու որևէ ձևակերպում չկա։ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ պետություն է, Հայաստանը դե յուրե մնում է ռուսակենտրոն կառույցներում, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը որ այդ բոլոր կառույցներում ղեկավար և թելադրող պետություն է, ու նորմալ է, որ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադրությունների վերաբերյալ։ Ըստ Քեռյանի՝ Լավրովի խոսքերն, օրինակ, 90-ական այսքան ցավագին չէին ընդունվի, իսկ այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը բացահայտ պատերազմի մեջ են, իսկ ՀՀ գործող իշխանություններն էլ արդեն վաղուց բացահայտ ընտրել են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, ռուսակենտրոն, եվրասիական կառույցներից Հայաստանի դուրսբերման, տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության աստիճանական սառեցման և դրա փոխարեն արևմտյան, եվրոպական ինտեգրման քաղաքականության աշխուժացման գործելաոճ։«Արդյոք մենք սահմազատման և սահմանագծման գործընթացում մենք վաղը, մյուս օրը չե՞նք ունենալու Ռուսաստանի աջակցության կարիքը, քանի որ այդ բոլոր կարևորագույն քարտեզները ռուսական արխիվներում են, ռազմական շտաբների գաղտնի արխիվներում են, դրանց կարիքը մենք շատ ենք ունենալու»,- նշում է քաղաքագետն ու հավելում՝ Հայաստանի ներկա դիրքավորումը որևէ իմաստ չունի այն երկրի նկատմամբ, որի հետ տնտեսական հարաբերություններից է կախված ամբողջ Հայաստանի կենսական գոյությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90049786_179:0:1600:1066_1920x0_80_0_0_20563aa6f734d00897f4b01f1b0103b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ քեռյան, ռուսաստան, հայաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
գարիկ քեռյան, ռուսաստան, հայաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
Հակառուսական դեմարշ․ քաղաքագետը՝ Լավրովի վերաբերյալ Միրզոյանի խոսքերի մասին
Քաղաքագետի կարծիքով՝ որևէ իմաստ չունի նման հակադիրքավորում ունենալ մի երկրի նկատմամբ, որի հետ տնտեսական հարաբերություններից է կախված մեր երկրի կենսական գոյությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Հակառուսական դեմարշ․
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
Հունիսի 30-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել էր
Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ավելի վաղ Լավրովը, խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ասել էր, որ դա երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները
մտահոգություն են առաջացնում։
«Ես դա կորակեմ որպես հակառուսական դեմարշ, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը նման դիրքավորում ընտրել, քանի որ ցանկացած «հակաքաղաքականություն» Հայաստանի համար շատ վնասակար է, կործանարար է։ Հակառուսական, հակաիրանական, հակաթուրքական, հակաադրբեջանական, հակաարևմտյան․ այդ հականերից Հայաստանը պետք է դուրս գա, որովհետև այնքան փխրուն է մեր անվտանգային միջավայրը, որ ցանկացած նման հակաքայլ հետո կարող է մեր գլխին փլուզվող տանիքի էֆեկտ ունենալ»,- նշեց Քեռյանը։
Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև, թե ինչպես կարելի է հաշվի չառնել ներկա իրողություններ։ Մասնավորապես, հաշվի չառնել այն, որ Ռուսաստանն աստիճանաբար վերականգնում է իր դիրքերն ու շատ հնարավոր է՝ պատերազմից ավելի ամրացած դուրս գա, համագործակցում է Իրանի հետ, որը Հայաստանի կարևորագույն գործընկերն է ու նույնպես հակաարևմտյան պետություն է։
«Ենթադրենք՝ Ռուսաստանը 2 ամսից կնքում է զինադադար և ավելի է ակտիվացնում իր քաղաքականությունը, օրինակ, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլուր։ Միանգամայն պարզ է, որ այդ տարածաշրջաններում հակառուսական դիրքորոշում ունեցող վարչակարգերն ունենալու են լուրջ խնդիրներ, և այդ լուրջ խնդիրները հետո փլուզվելու են պետության, ժողովրդի գլխին, ազդելու են բոլոր ոլորտների վրա։ Ո՞նց կարելի է դիմել հակառուսական դեմարշի, երբ մեր ամբողջ էկոնոմիկան, էներգետիկան, կոմունիկացիաները, անվտանգությունը մեծամասամբ կախված է մեր հյուսիսային հարևանից»,- ասաց Քեռյանը։
Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը՝ քաղաքագետն ընդգծում է՝ դրանում Հայաստանի ներքին գործերին միջամտելու որևէ ձևակերպում չկա։ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ պետություն է, Հայաստանը դե յուրե մնում է ռուսակենտրոն կառույցներում, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը որ այդ բոլոր կառույցներում ղեկավար և թելադրող պետություն է, ու նորմալ է, որ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադրությունների վերաբերյալ։
Ըստ Քեռյանի՝ Լավրովի խոսքերն, օրինակ, 90-ական այսքան ցավագին չէին ընդունվի, իսկ այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը բացահայտ պատերազմի մեջ են, իսկ ՀՀ գործող իշխանություններն էլ արդեն վաղուց բացահայտ ընտրել են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության, ռուսակենտրոն, եվրասիական կառույցներից Հայաստանի դուրսբերման, տնտեսական և ռազմաքաղաքական համագործակցության աստիճանական սառեցման և դրա փոխարեն արևմտյան, եվրոպական ինտեգրման քաղաքականության աշխուժացման գործելաոճ։
Քաղաքագետը հռետորական հարց է ուղղում՝ արդյոք հակառուսական հայտարարություններ անողները երբևէ մտածե՞լ են, թե ինչ են անելու Հայաստանն առանց ռուսական գազի կամ ինչպես պետք է լիցքավորեն ատոմակայանն առանց Ռուսաստանի, կարգավորեն երկաթուղային կոմունիկացիաները և այլն։
«Արդյոք մենք սահմազատման և սահմանագծման գործընթացում մենք վաղը, մյուս օրը չե՞նք ունենալու Ռուսաստանի աջակցության կարիքը, քանի որ այդ բոլոր կարևորագույն քարտեզները ռուսական արխիվներում են, ռազմական շտաբների գաղտնի արխիվներում են, դրանց կարիքը մենք շատ ենք ունենալու»,- նշում է քաղաքագետն ու հավելում՝ Հայաստանի ներկա դիրքավորումը որևէ իմաստ չունի այն երկրի նկատմամբ, որի հետ տնտեսական հարաբերություններից է կախված ամբողջ Հայաստանի կենսական գոյությունը։