https://arm.sputniknews.ru/20250630/petutjan-inqnishkhan-vorvoshumn-e-peskvovy-hapk-in-hajastani-andamakcutjan-masin-90790517.html
«Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին
«Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T14:35+0400
2025-06-30T14:35+0400
2025-06-30T14:38+0400
արարատ միրզոյան
դմիտրի պեսկով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_0:23:3072:1751_1920x0_80_0_0_dcac12d3cfcf7ba0ec951c7cbcbe600e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա պետության ինքնիշխան որոշումն է։Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Չոլպան Աթայում (Ղրղզստան) կայացած ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի մասնակիցները հաշվի են առել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։«Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, կրկին կտեսնենք, թե ինչպիսի որոշումներ են կայացվում Երևանում», – հավելեց Պեսկովը։Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0fc9bf528d9f6dec367f9555df95cf37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
արարատ միրզոյան, դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
«Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին
14:35 30.06.2025 (Թարմացված է: 14:38 30.06.2025) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա պետության ինքնիշխան որոշումն է։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Չոլպան Աթայում (Ղրղզստան) կայացած ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի մասնակիցները հաշվի են առել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։
«Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը որոշակի օգուտներ է բերում Հայաստանին։ ՀԱՊԿ-ը այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ, հավանաբար, այս դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր արդյունավետությունը, խոսում է այն մասին, որ երկրների շահերից է բխում շարունակել նման փոխազդեցությունն ու համագործակցությունը», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։
«Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, կրկին կտեսնենք, թե ինչպիսի որոշումներ են կայացվում Երևանում», – հավելեց Պեսկովը։
Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
2024 թվականի մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։