00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն` Սամվել Կարապետյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2025
Բաժանորդագրվել
ՀԷՑ գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն անդրադարձել է ընկերության աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու մասին իշխանական շրջանակների տարածած լուրերին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանին ճանաչելով` վստահ եմ, որ ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե իշխանությունը փորձում է ՀԷՑ–ի սեփականատիրոջը ազատազրկելով` նրան ստիպել ստորագրել ՀԷՑ–ը վաճառելու պայմանագիրը։
«Ցանկություններ կարող են լինել` պայմանավորվելու, ազատության գին և այլն։ Բայց Կարապետյանին ճանաչողներս գիտենք, որ նման բան հնարավոր չէ»,– ասաց Ղազինյանը` հավելելով, որ գործարքի գնացող մարդն այսպիսի վիճակում չէր հայտնվի։
Տնօրենի պաշտոնակատարը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց նաև Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը նրա արած արտահայտությունը, թե` «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ», որը հետագայում իշխանության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ։
«Այսինքն` Կարապետյան Սամվելը պետք է իր սկզբունքները, իր ապրելակերպը, իր հավատքը դավաճանի, որպեսզի ՀԷՑ–ը մնա իրե՞ն։ Այստեղ «ՀԷՑ» բառը հենց որ փոխում ենք «ունեցվածք» բառով, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դա կարող է լինել նաև «Տաշիր պիցցան», «Դալմա մոլը» և այլն։ Հաշվի առնելով, որ այդ պահին ՀԷՑ–ն էր թիրախավորված` ինքը ՀԷՑ–ն է ասել»,–ասաց Ղազինյանը` համոզմունք հայտնելով, որ Կարապետյանի արտահայտությունը շահարկողներն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ կոնտեքստում է այն արվել։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի աշխատակիցներին հեղափոխելու մասին իշխանությունների բացահայտ հայտարարություններին, տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ կոնկրետ փաստեր այդ գործողությունների մասին չունեն, բայց կան տարբեր ասեկոսեներ։
«Ասում են` հեսա գալիս են, նոր կառավարիչ են նշանակում, 30 տոկոս աշխատավարձ են բարձրացնում։ Չեմ կարող ասել, թե ինչ քանակի մարդկանց վրա սա կարող է ազդել, բայց մի քիչ մտածող մարդու համար սա միֆ է»,– ասաց նա։
Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին
Ղազինյանի խոսքով` ընկերությունն այսօր շուրջ 6800 աշխատակից ունի։ Հետևաբար, նրա հաշվարկով, այդքան մարդու աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու համար շուրջ 3 մլն մարդ պետք է սկսեն էլեկտրաէներգիայի դիմաց ավելի թանկ վճարել։ Այլ կերպ ասած` դա հնարավոր է միայն սակագնի բարձրացման դեպքում։
Ղազինյանն արձագանքեց նաև այն տեղեկություններին, թե ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը աշխատում է ՀԷՑ–ում` որպես Սամվել Կարապետյանի եղբորորդու` Նարեկ Կարապետյանի խորհրդական։
ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն չհերքեց լուրը` հավելելով, որ Տիգրան Վարդապետյանը «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի խորհրդականն է։ Բայց և շեշտեց` ընկերությունում աշխատանքի են ընդունվում ոչ թե բարեկամական կապերով, այլ մասնագիտական կարողություններով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Լրահոս
0