https://arm.sputniknews.ru/20250630/voch-te-kisagraget-ajl-angraget-heci-ghekavary-petakanacman-nakhagtsi-masin-90777727.html
Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին
Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին
Sputnik Արմենիա
ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային... 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T11:51+0400
2025-06-30T11:51+0400
2025-06-30T12:03+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
դավիթ ղազինյան
«տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90776808_0:0:1600:900_1920x0_80_0_0_8a65df8d00012d6f7987d0c4c05391b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում կառավարության ներկայացրած ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող նախագիծը որակեց «անգրագետ»` ուղղելով նախկինում արած իր սխալը։Զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելաոճը ընկերության տնօրենի պաշտոնակատարը նորմալ չի համարում` հավելելով, որ մինչ այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։Ստեղծված պարագայում ընկերության հնարավոր քայլերի մասին հարցին ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` քանի որ ընկերության սեփականատերը, անկախ ստեղծված վիճակից, պետականամետ մարդ է, ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։«Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից»,– ասաց Ղազինյանը` չբացահայտելով մանրամասներ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90776808_197:0:1397:900_1920x0_80_0_0_c8240dfed35bfe18ade382a3e76871e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, դավիթ ղազինյան, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, դավիթ ղազինյան, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան
Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին
11:51 30.06.2025 (Թարմացված է: 12:03 30.06.2025) ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում կառավարության ներկայացրած ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող նախագիծը որակեց «անգրագետ»` ուղղելով նախկինում արած իր սխալը։
«Մի հարցազրույցում սխալվել, նշել եմ «կիսագրագետ օրենքի նախագիծ»։ Հիմա սխալս ուղղեմ` լինելով իրավաբան` համարում եմ «անգրագետ օրենքի նախագիծ»։ Չգիտեմ` ինչքանով կվիրավորվեն, չեն վիրավորվի... Անգամ պատրաստ եմ հիմնավորել` որ ձևաչափով ցանկանան»,– ասաց Ղազինյանը։
Զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելաոճը ընկերության տնօրենի պաշտոնակատարը նորմալ չի համարում` հավելելով, որ մինչ այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։
«Խնդիրը հենց այստեղ է` ինչո՞ւ չեն այս մարդիկ` մեր իշխանությունները, ցանկանում դա քննարկել։ իմ անձնական կարծիքն ասեմ` վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան։ Պետականացման մասին անգամ մտածելը, պիտի ասեմ` այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»,– ասաց Ղազինյանը։
Ստեղծված պարագայում ընկերության հնարավոր քայլերի մասին հարցին ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` քանի որ ընկերության սեփականատերը, անկախ ստեղծված վիճակից, պետականամետ մարդ է, ՀԷՑ–ը պայքարելու է բացառապես իրավական և պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորություսնները սպառելուց հետո դիմելու են արդեն միջազգային ատյաններին։
«Շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից»,– ասաց Ղազինյանը` չբացահայտելով մանրամասներ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։