https://arm.sputniknews.ru/20250630/karvoghacan-hajhvojanqi-mijvocvov-vakhi-mtnvolvort-steghtsel-karapetjani-hertakan-ugherdzy-qkhic--90775958.html
Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել. Կարապետյանի հերթական ուղերձը ՔԿՀ–ից
Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել. Կարապետյանի հերթական ուղերձը ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով` իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը, քանի որ «բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են... 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T11:24+0400
2025-06-30T11:24+0400
2025-06-30T12:31+0400
սամվել կարապետյան
ուղերձ
«դատապարտյալների հիվանդանոց» քկհ
հայաստան
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_0:40:1600:940_1920x0_80_0_0_3ea26d81732efd9db70efcb7a85549bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին։ «Երևան–Կնտրոն» ՔԿՀ–ից հղած իր հերական` 8–րդ ուղերձում այս մասին ասել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյնաը։Նա նշել է, որ այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը, քանի որ «բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու»:«Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր»,–շեշտել է Կարապետյանը:Գործարարը նշել է, որ ներկա իշխանությունները հարված են հասցրել նաև լրատվական դաշտին` իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձելով մեկուսացնել և հանրային խոսքի հարթակները լցնել աղբով։Նա նշել է, որ այս ամենի դեմ պայքարը շարունակվելու է և աղքատությունն ու աղբը մաքրվելու են երկրից։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_126:0:1546:1065_1920x0_80_0_0_ea5aa8d46ded27f44df09d129d47e235.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ուղերձ, «դատապարտյալների հիվանդանոց» քկհ, հայաստան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
սամվել կարապետյան, ուղերձ, «դատապարտյալների հիվանդանոց» քկհ, հայաստան, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի
Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել. Կարապետյանի հերթական ուղերձը ՔԿՀ–ից
11:24 30.06.2025 (Թարմացված է: 12:31 30.06.2025) Կարապետյանի խոսքով` իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը, քանի որ «բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու»:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին։ «Երևան–Կնտրոն» ՔԿՀ–ից հղած իր հերական` 8–րդ ուղերձում այս մասին ասել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյնաը։
«Հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է»,–նշել է Կարապետյանը:
Նա նշել է, որ այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը, քանի որ «բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու»:
«Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր»,–շեշտել է Կարապետյանը:
Գործարարը նշել է, որ ներկա իշխանությունները հարված են հասցրել նաև լրատվական դաշտին` իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձելով մեկուսացնել և հանրային խոսքի հարթակները լցնել աղբով։
«Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը»,–շեշետել է գործարարը։
Նա նշել է, որ այս ամենի դեմ պայքարը շարունակվելու է և աղքատությունն ու աղբը մաքրվելու են երկրից։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին
հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։