https://arm.sputniknews.ru/20250630/karapetjani-azatazrkman-pattsharvov-inch-vnasner-e-krel-hecy-ynkerutjan-ghekavari-pataskhany-90788244.html
Կարապետյանի ազատազրկման պատճառով ի՞նչ վնասներ է կրել ՀԷՑ–ը. ընկերության ղեկավարի պատասխանը
Կարապետյանի ազատազրկման պատճառով ի՞նչ վնասներ է կրել ՀԷՑ–ը. ընկերության ղեկավարի պատասխանը
Sputnik Արմենիա
Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այն երկրները, որոնք պետականացրել են էներգետիկ համակարգը, ունեցել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ... 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T13:46+0400
2025-06-30T13:46+0400
2025-06-30T13:59+0400
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ ղազինյան
ազգայնացում / պետականացում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:537_1920x0_80_0_0_525970a179854588e40adbbd58293a88.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀԷՑ–ում դեռ չեն հաշվել, թե գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հետևանքով նրան պատկանող ընկերությունն ինչ վնասներ է կրել ընկերությունում չեն հաշվարկել։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։Փոխարենը, նրա խոսքով, ընկերության վարկանիշը միանշանակ բարձրացել է հակառակ պետության վարկանիշի անկման։ԲԷՑ–ը «չորով» չի հայտարարում. ՀԷՑ–ի ղեկավարը` հայտնի հոսանքազրկման իրական մեղավորի մասին«Պետության վնասը իմիջային և բոլոր առումներով խայտառակ է։ Դա չի քննարկվում։ Կրթություն ունեցող ցանկացած մարդ դա կհաստատի։ ՀԷՑ–ի և Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է։ Այսինքն` միանշանակ մեր ռեյտինգը բարձրացել է։ ֆինանսական վնասների մասին մենք ինֆորմացիա չունենք, չենք հաշվարկել։ Դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք կգա»,– նշեց Ղազինյանը` ակնարկելով ընկերության պետականացման դեպքում միջազգային ատյաններում պետությունից փոխհատուցում պահանջելու հավանականության մասին։Դավիթ Ղազինյանը նշեց, որ էներգետիկ համակարգի պետականացման փորձ ունեն Արգենտինան, Բոլիվիան և Հունգարիան։ Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այդ երկրներն ունեցել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ, որոնք բերել են էլեկտրաէներգիայի թանկացման։Մյուս կողմից, ըստ նրա, կառավարության հեղինակած պետականացման նախագիծն ուղղված է ոչ միայն էներգետիկ համակարգի դեմ, այլև պետական մարմինների։«Այս օրենքով զոյացնում են ՀԾԿՀ–ի գործառույթը։ Տարիներ շարունակ այս պետական մարմինը կարգավորել է մի բան, որը, երևի թե չպիտի կարգավորեր կամ այլ կերպ պետք է կարգավորեր։ Պետական մարմինն աշխատում է, ուսումնասիրում, ուղղումներ է մտցնում, իրենք ասում են` չէ, սա լավ չի, պետք է շտապ պետականացվի, գնում ենք պետականացման։ Հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես` այ սրա պատճառով մենք ուզում ենք պետականացնել։ Փորձեցին գեներացնել «Հոմպլեքս» մոլով, Երևանի անջատումներով բերեն պիկի։ Բայց փուչիկները հերթով տրաքեցին»,– ասաց Ղազինյանը` հավելելով, որ օրենքի նախագծում հետադարձ ուժի առկայությունն ընդհանրապես խայտառակություն է։ՀԷՑ–ը պետականացնելու անվան տակ նախապես պլանավորած որևէ այլ սեփականատիրոջ հանձնելը, Դավիթ Ղազինյանի գնահատմամբ, արդեն մեկ այլ հանցակազմ է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90273974_0:0:954:717_1920x0_80_0_0_7b896d6012c19bec7ca199344f659cae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, ազգայնացում / պետականացում, նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, ազգայնացում / պետականացում, նիկոլ փաշինյան
Կարապետյանի ազատազրկման պատճառով ի՞նչ վնասներ է կրել ՀԷՑ–ը. ընկերության ղեկավարի պատասխանը
13:46 30.06.2025 (Թարմացված է: 13:59 30.06.2025) Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այն երկրները, որոնք պետականացրել են էներգետիկ համակարգը, ունեցել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ, որոնք բերել են էլեկտրաէներգիայի թանկացման։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀԷՑ–ում դեռ չեն հաշվել, թե գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հետևանքով նրան պատկանող ընկերությունն ինչ վնասներ է կրել ընկերությունում չեն հաշվարկել։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Փոխարենը, նրա խոսքով, ընկերության վարկանիշը միանշանակ բարձրացել է հակառակ պետության վարկանիշի անկման։
«Պետության վնասը իմիջային և բոլոր առումներով խայտառակ է։ Դա չի քննարկվում։ Կրթություն ունեցող ցանկացած մարդ դա կհաստատի։ ՀԷՑ–ի և Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է։ Այսինքն` միանշանակ մեր ռեյտինգը բարձրացել է։ ֆինանսական վնասների մասին մենք ինֆորմացիա չունենք, չենք հաշվարկել։ Դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք կգա»,– նշեց Ղազինյանը` ակնարկելով ընկերության պետականացման դեպքում միջազգային ատյաններում պետությունից փոխհատուցում պահանջելու հավանականության մասին։
Դավիթ Ղազինյանը նշեց, որ էներգետիկ համակարգի պետականացման փորձ ունեն Արգենտինան, Բոլիվիան և Հունգարիան։ Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այդ երկրներն ունեցել են ֆինանսական խնդիրներ, հոսանքի մատակարարման խնդիրներ, որոնք բերել են էլեկտրաէներգիայի թանկացման։
«20 տարի լինելով այս ընկերության ղեկավար կազմում` պատկերացնում եմ համակարգը բավականին լավ և տեսնում եմ` ինչ է կատարվելու։ Ռիսկերը շատ մեծ են` կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով։ Մասնավորեցման իմաստը հենց եղել է այն, որ ավելի լավ կառավարվի»,– ասաց բանախոսը` առաջարկելով համեմատել ՀԷՑ–ի այսօրվա մատուցած ծառայությունների որակը պետության կողմից կառավարվող ցանկացած ոլորտի մատուցած ծառայությունների որակի հետ։
Մյուս կողմից, ըստ նրա, կառավարության հեղինակած պետականացման նախագիծն ուղղված է ոչ միայն էներգետիկ համակարգի դեմ, այլև պետական մարմինների։
«Այս օրենքով զոյացնում են ՀԾԿՀ–ի գործառույթը։ Տարիներ շարունակ այս պետական մարմինը կարգավորել է մի բան, որը, երևի թե չպիտի կարգավորեր կամ այլ կերպ պետք է կարգավորեր։ Պետական մարմինն աշխատում է, ուսումնասիրում, ուղղումներ է մտցնում, իրենք ասում են` չէ, սա լավ չի, պետք է շտապ պետականացվի, գնում ենք պետականացման։ Հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես` այ սրա պատճառով մենք ուզում ենք պետականացնել։ Փորձեցին գեներացնել «Հոմպլեքս» մոլով, Երևանի անջատումներով բերեն պիկի։ Բայց փուչիկները հերթով տրաքեցին»,– ասաց Ղազինյանը` հավելելով, որ օրենքի նախագծում հետադարձ ուժի առկայությունն ընդհանրապես խայտառակություն է։
ՀԷՑ–ը պետականացնելու անվան տակ նախապես պլանավորած որևէ այլ սեփականատիրոջ հանձնելը, Դավիթ Ղազինյանի գնահատմամբ, արդեն մեկ այլ հանցակազմ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։