https://arm.sputniknews.ru/20250629/irani-nakhagahi-hatuk-ognakann-ajcelel-e-hivandanvocum-gtnvvogh-tehranahaj-yntaniqin-90770880.html
Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին
Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին
Sputnik Արմենիա
Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքները։ 29.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-29T21:15+0400
2025-06-29T21:15+0400
2025-06-29T21:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հիվանդանոց
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90770659_290:38:1247:576_1920x0_80_0_0_9f27a96ca243246806f7827a327af036.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր առավոտյան այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Ալիք» օրաթերթը։Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան:Հայ ընտանիքի մյուս երեք անդամները թեթև վնասվածքներով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90770659_403:0:1171:576_1920x0_80_0_0_9dd07472494fe9a2376bee22969ecba1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հիվանդանոց, հայ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հիվանդանոց, հայ
Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին
21:15 29.06.2025 (Թարմացված է: 21:25 29.06.2025) Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր առավոտյան այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքին, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «
Ալիք» օրաթերթը։
Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքիանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան:
Հայ ընտանիքի մյուս երեք անդամները թեթև վնասվածքներով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: