00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միջազգային էներգետիկ կորպորացիան» աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2025
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանն արդեն 10 օր կալանավորված է և գտնվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Միջազգային էներգետիկ կորրպորացիան» իր անվերապահ աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Այդ մասին տեղեկացրել է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը` հրապարակելով կորպորացիայի հայտարարությունը։
««Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր, հմուտ գործարար, մեծ բարերար և ուղղակի պարզ ու բարի մարդ Սամվել Կարապետյանին, որի անձնական ջանքերի շնորհիվ ստեղծվել են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, մատակարարման, առաքման և այլ կազմակերպություններ»,– ասված է հայտարարության մեջ։
Կորպորացիայից նաև նշել են, որ կյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ` Սամվել Կարապետյանը մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` հայրենիքում և աշխարհասփյուռ հայկական օջախներում` լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։
«Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փորձությունը և շատ շուտով կվերադառնա իր բնույթին համապատասխան իր առաքելությունը շարունակելու»,– նշված է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0