00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ ենք անում նահանջել. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Մայր աթոռի դեմ գրոհի մասին

© SputnikСНБ на территории Эчмиадзина (27 июня 2025). Эчмиадзин
СНБ на территории Эчмиадзина (27 июня 2025). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2025
Բաժանորդագրվել
Պատրիարքարանը դատապարտել է Մայր աթոռի նկատմամբ ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտել է Մայր աթոռի դեմ հարձակումն ու աջակցություն հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Պատրիարքարանը հայտարարություն է տարածել։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունից նշել են, որ ցավով և մտահոգությամբ տեղեկացան ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք խուժելու մասին:
«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք ներխուժելու և այնտեղ աննախադեպ իրավիճակ առաջացնելու մասին։ Չէինք կարծում, թե հարցն ի վերջո դրան կհասնի: Իրավիճակն անդառնալի կետի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցրել են վերջին դեպքերը։ Կանգ առնել հանդարտությամբ և խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ և զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ կտանի։ Ուստի պետք է խնայել թե՛ ազգը, և թե՛ եկեղեցին՝ խուսափելու համար նոր և ավելի ծանր աղետներից, եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ և պառակտումներ ստեղծելու վտանգից»,– ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքությունից հիշեցրել են Նարեկացու խոսքերը, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը աղոթարան ու սրբարան է, «կերպարանք Աստուծոյ անքանակ էության», և այն դարերով հայի պետականությունն է եղել։ Հոգևորականներն ընդգծել են, որ Մայր աթոռը միայն կրոնական նվիրապետության կենտրոնը չէ, այլ նաև հայի հոգևոր հայրենիքը:
«Հետևաբար խստագույնս դատապարտում ենք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, հայոց սրբության սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները: Լիահույս ենք, որ Մայր աթոռը կշարունակի իր գործունությունը համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի հանդեպ: Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն հայոց հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնությունը և մաղթելով Հայոց հորը երկար օրեր»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0