https://arm.sputniknews.ru/20250628/irann-odajin-taratsqy-bacel-e-erkri-evs-2-hatvatsum-90752714.html
Իրանն օդային տարածքը բացել է երկրի ևս 2 հատվածում
Իրանն օդային տարածքը բացել է երկրի ևս 2 հատվածում
Sputnik Արմենիա
Իրանն ավելի վաղ մասնակի բացել էր երկրի արևելյան հատվածի օդային տարածքը։ 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T18:15+0400
2025-06-28T18:15+0400
2025-06-28T18:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:154:2875:1771_1920x0_80_0_0_08656c796cabb7c6f1b644df1a867af1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանը երկրի կենտրոնական և մասամբ արևմտյան շրջաններում բացել է օդային տարածքը միջազգային ավիաչվերթերի համար: Այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահվանին:Ավելի վաղ Իրանը բացել էր երկրի արևելյան հատվածի օդային տարածքը, որն օգտագործվում է ներքին, միջազգային և տարանցիկ չվերթերի համարՀիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57984019_0:0:2441:1831_1920x0_80_0_0_736042dd14bde79cce80a12eb6120a39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, թռիչք
իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, թռիչք
Իրանն օդային տարածքը բացել է երկրի ևս 2 հատվածում
18:15 28.06.2025 (Թարմացված է: 18:32 28.06.2025) Իրանն ավելի վաղ մասնակի բացել էր երկրի արևելյան հատվածի օդային տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանը երկրի կենտրոնական և մասամբ արևմտյան շրջաններում բացել է օդային տարածքը միջազգային ավիաչվերթերի համար: Այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահվանին:
Ավելի վաղ Իրանը բացել էր երկրի արևելյան հատվածի օդային տարածքը, որն օգտագործվում է ներքին, միջազգային և տարանցիկ չվերթերի համար
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Քաղավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշման համաձայն` երկրի կենտրոնական և արևմտյան հատվածների մի մասի օդային տարածքը բացվել է միայն միջազգային և տարանցիկ չվերթերի համար։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: