https://arm.sputniknews.ru/20250628/hakasum-e-voghjakhvohutjany-rusastani-temy-datapartum-e-ekeghecu-dem-irakanacvvogh-arshavy-90752452.html
Հակասում է ողջախոհությանը. Ռուսաստանի թեմը դատապարտում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը
Հակասում է ողջախոհությանը. Ռուսաստանի թեմը դատապարտում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը
Sputnik Արմենիա
Թեմը զգուշացրել է, որ Հայ եկեղեցու հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն... 28.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-28T18:05+0400
2025-06-28T18:05+0400
2025-07-09T15:38+0400
հայաստան
եկեղեցի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774225_0:85:1600:986_1920x0_80_0_0_4a82ab9536450e2cea0ee76de2ceb38c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին: Այս հայտարարությունն արել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը։Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հիշեցրել է, որ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահապանը, նրա ինքնության, հավատքի և միաբանության պատվարը, հետևաբար` նրա հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:«Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»,– նշել է թեմն իր հայտարարության մեջ:Թեմը հիշատակել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման անթույլատրելիության մասին և հույս հայտնել, որ ողջախոհությունն ու արդարությունը կհաղթեն, իսկ ցանկացած տարաձայնություն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքը, հոգևոր ավանդույթները, յուրաքանչյուր մարդու հավատն ու արժանապատվությունը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774225_176:0:1600:1068_1920x0_80_0_0_d923749a204287029f50d36c0cb34db0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, ռուսաստան
հայաստան, եկեղեցի, ռուսաստան
Հակասում է ողջախոհությանը. Ռուսաստանի թեմը դատապարտում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը
18:05 28.06.2025 (Թարմացված է: 15:38 09.07.2025) Թեմը զգուշացրել է, որ Հայ եկեղեցու հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին: Այս հայտարարությունն արել է Հայ առաքելական եկեղեցու
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը։
«Եկեղեցու կյանքին ուժային կառույցների միջամտությունը, որը դրսևորվել է հոգևորականների նկատմամբ ճնշման ձևով, կոպտորեն խախտում է սահմանադրական իրավունքի նորմերը, խղճի և դավանանքի ազատության սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավական ակտերով, այնպես էլ Սահմանադրությամբ և ազգային օրենսդրությամբ, և հակասում է ողջախոհությանը»,– ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հիշեցրել է, որ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահապանը, նրա ինքնության, հավատքի և միաբանության պատվարը, հետևաբար` նրա հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:
«Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»,– նշել է թեմն իր հայտարարության մեջ:
Թեմը հիշատակել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման անթույլատրելիության մասին և հույս հայտնել, որ ողջախոհությունն ու արդարությունը կհաղթեն, իսկ ցանկացած տարաձայնություն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքը, հոգևոր ավանդույթները, յուրաքանչյուր մարդու հավատն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»), իսկ հունիսի 28-ին
կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։