https://arm.sputniknews.ru/20250627/inch-en-khvosel-terpetrvosjann-u-garegin-erkrvordy-zhvoghvovurd-90679362.html
Ի՞նչ են խոսել Տեր–Պետրոսյանն ու Գարեգին Երկրորդը. «Ժողովուրդ»
Ի՞նչ են խոսել Տեր–Պետրոսյանն ու Գարեգին Երկրորդը. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին նախագահը Գարեգին Երկրորդին հյուրընկալել էր իր առանձնատանը։ 27.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-27T09:31+0400
2025-06-27T09:31+0400
2025-06-27T09:40+0400
հայաստան
լևոն տեր–պետրոսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
եկեղեցի
սպառնալիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90614606_0:77:828:543_1920x0_80_0_0_f3c71fd3d750a5c9d2bb84e47629b40b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը կոչ է արել հանգստություն, զգոնություն պահպանել և չտրվել որևէ սադրանքի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Գարեգին Երկրորդին։Ըստ թերթի` Տեր-Պետրոսյանն ընդգծել է` որևէ իշխանություն եկեղեցու ինքնիշխանության դաշտ ներխուժելու ու իր կամքը թելադրելու իրավունք չունի՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին գործում է պետությունից անջատ։Կաթողիկոսն իր հերթին ասել է, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։Նշենք, որ Տեր–Պետրոսյանը հունիսի 7-ին գնացել էր Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ–ին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան. փաստաբան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90614606_1:0:828:620_1920x0_80_0_0_4f2c99f7138f756a76b18f00a578eeaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, եկեղեցի, սպառնալիք
հայաստան, լևոն տեր–պետրոսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, եկեղեցի, սպառնալիք
Ի՞նչ են խոսել Տեր–Պետրոսյանն ու Գարեգին Երկրորդը. «Ժողովուրդ»
09:31 27.06.2025 (Թարմացված է: 09:40 27.06.2025) ՀՀ առաջին նախագահը Գարեգին Երկրորդին հյուրընկալել էր իր առանձնատանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը կոչ է արել հանգստություն, զգոնություն պահպանել և չտրվել որևէ սադրանքի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի` Տեր-Պետրոսյանն ընդգծել է` որևէ իշխանություն եկեղեցու ինքնիշխանության դաշտ ներխուժելու ու իր կամքը թելադրելու իրավունք չունի՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին գործում է պետությունից անջատ։
«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու է, վիրավորելու է, սադրելու է։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։
Կաթողիկոսն իր հերթին ասել է, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Սակայն հոգևոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։
Նշենք, որ Տեր–Պետրոսյանը հունիսի 7-ին
գնացել էր Մայր աթոռ և լիակատար աջակցություն հայտնել Գարեգին Բ–ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: