https://arm.sputniknews.ru/20250626/irani-mijukajin-objektnerin-harvatseluc-hetvo-magate-i-varky-harcakani-tak-e-rd-agn-90658317.html
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը հասցված վնասի պատասխանատվությունը կրում են հենց ԱՄՆ-ն և Իսրայելը, նշել է ռուս դիվանագետը: 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T17:15+0400
2025-06-26T17:15+0400
2025-06-26T17:15+0400
մագատէ
մարիա զախարովա
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_273d6701a63cba0e3238ce1167c705fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվող ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգի նկատմամբ վստահությունը հարցականի տակ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Զախարովայի խոսքով՝ փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտները թիրախ են դարձել ամերիկյան և իսրայելական հրթիռների համար, բացահայտ մարտահրավեր է միջուկային զենքի չտարածման պայմանագրի համակարգին:Ինչպես նշել է Զախարովան, հենց ԱՄՆ-ն և Իսրայելն են պատասխանատու ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը հասցված հսկայական վնասի համար, որքան էլ նրանք փորձեն բոլոր մեղքերի մեջ մեղադրել Թեհրանին:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_683f6dcac42e19d304467320e244d4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, միջուկային ծրագիր
մագատէ, մարիա զախարովա, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, միջուկային ծրագիր
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է. ՌԴ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը հասցված վնասի պատասխանատվությունը կրում են հենց ԱՄՆ-ն և Իսրայելը, նշել է ռուս դիվանագետը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվող ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգի նկատմամբ վստահությունը հարցականի տակ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտները թիրախ են դարձել ամերիկյան և իսրայելական հրթիռների համար, բացահայտ մարտահրավեր է միջուկային զենքի չտարածման պայմանագրի համակարգին:
«Իրական խոչընդոտներ են առաջացել գործակալության և Իրանի միջև կնքված համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրի իրականացման համար։ Հարցականի տակ է վստահությունը գործակալության ստուգման գլոբալ համակարգի նկատմամբ, որն օգտագործվել է որպես ռմբակոծությունների պլանավորման համար տեղեկատվության աղբյուր», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է Զախարովան, հենց ԱՄՆ-ն և Իսրայելն են պատասխանատու ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը հասցված հսկայական վնասի համար, որքան էլ նրանք փորձեն բոլոր մեղքերի մեջ մեղադրել Թեհրանին:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: