https://arm.sputniknews.ru/20250626/irani-geragujn-arajnvordy-patrastvum-e-12-orja-paterazmic-hetvo-hajtararutjun-anel-90651812.html
Իրանի գերագույն առաջնորդը պատրաստվում է «12-օրյա պատերազմից» հետո հայտարարություն անել
Իրանի գերագույն առաջնորդը պատրաստվում է «12-օրյա պատերազմից» հետո հայտարարություն անել
Sputnik Արմենիա
Խամենեիի մամուլի ծառայությունը խոստանում է հայտարարությունը հրապարակել մի քանի րոպեից։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T14:28+0400
2025-06-26T14:28+0400
2025-06-26T14:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է իր առաջին հայտարարությունն անել Իսրայելի հետ հակամարտության ավարտից և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խամենեիի մամուլի ծառայությունը։«Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի երրորդ ուղերձը կհրապարակվի մի քանի րոպեից», – ասվում է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, ամն
իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, իսրայել, ամն
Իրանի գերագույն առաջնորդը պատրաստվում է «12-օրյա պատերազմից» հետո հայտարարություն անել
14:28 26.06.2025 (Թարմացված է: 14:30 26.06.2025) Խամենեիի մամուլի ծառայությունը խոստանում է հայտարարությունը հրապարակել մի քանի րոպեից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է իր առաջին հայտարարությունն անել Իսրայելի հետ հակամարտության ավարտից և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խամենեիի մամուլի ծառայությունը։
«Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի երրորդ ուղերձը կհրապարակվի մի քանի րոպեից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: