https://arm.sputniknews.ru/20250625/iravapahneri-gvortsvoghutjunnery-hamadzajnecvel-en-qpi-qaghaqakan-vernakhavi-het-tatvojan-90634056.html
Իրավապահների գործողությունները համաձայնեցվել են ՔՊ–ի քաղաքական վերնախավի հետ. Թաթոյան
Իրավապահների գործողությունները համաձայնեցվել են ՔՊ–ի քաղաքական վերնախավի հետ. Թաթոյան
Sputnik Արմենիա
Այդ եզրակացությունն արված է՝ հաշվի առնելով ՔՊ անդամ պաշտոնյաների հրապարակումները։ 25.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-25T22:13+0400
2025-06-25T22:13+0400
2025-06-25T23:27+0400
արման թաթոյան
ձերբակալություն
քննչական կոմիտե
սրբազան պայքար
սամվել կարապետյան
բագրատ սրբազան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90615677_0:105:1280:825_1920x0_80_0_0_7a6fbb46383faa0edfc647abded5eb04.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ–ի քաղաքական վերնախավի հետ։ Այս մասին գրում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։Նա այդ եզրակացությունն արել է՝ հաշվի առնելով ՔՊ անդամ պաշտոնյաների հրապարակումները։Նա նշում է, որ Եկեղեցու, գործարար Սամվել Կարապետյանի, 16 ձերբակալվածների շուրջ զարգացումները ՔՊ ներկայացուցիչներն օգտագործում են ատելություն, անհանդուրժողականություն տարածելու համար։«Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով: ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը», - գրում է նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ Մեծ ծավալներով ֆարս է, հետո կիմանանք՝ ինչու»․ Բագրատ սրբազանի պաշտպանՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։Մի քանի րոպեից կսկսվի Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը, որը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/19/90615677_0:0:1280:960_1920x0_80_0_0_ca4a39cda1cae3c4665c90201d1b2427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, ձերբակալություն, քննչական կոմիտե, սրբազան պայքար, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
արման թաթոյան, ձերբակալություն, քննչական կոմիտե, սրբազան պայքար, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Իրավապահների գործողությունները համաձայնեցվել են ՔՊ–ի քաղաքական վերնախավի հետ. Թաթոյան
22:13 25.06.2025 (Թարմացված է: 23:27 25.06.2025) Այդ եզրակացությունն արված է՝ հաշվի առնելով ՔՊ անդամ պաշտոնյաների հրապարակումները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ–ի քաղաքական վերնախավի հետ։ Այս մասին գրում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա այդ եզրակացությունն արել է՝ հաշվի առնելով ՔՊ անդամ պաշտոնյաների հրապարակումները։
«Նրանք նախապես ծանոթ են եղել քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը: Նրանք գործում են կազմակերպված` դերերի հստակ բաշխումով», - գրում է Թաթոյանը։
Նա նշում է, որ Եկեղեցու, գործարար Սամվել Կարապետյանի, 16 ձերբակալվածների շուրջ զարգացումները ՔՊ ներկայացուցիչներն օգտագործում են ատելություն, անհանդուրժողականություն տարածելու համար։
«Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով: ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը», - գրում է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն
իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց
ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։
Մի քանի րոպեից կսկսվի Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը, որը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։