00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ ծավալներով ֆարս է, հետո կիմանանք՝ ինչու»․ Բագրատ սրբազանի պաշտպան

© PhotoՍերգեյ Հարությունյան
Սերգեյ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանը նշեց, որ Բագրատ սրբազանը եղածին վերաբերում է հանգիստ ու հումորով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 15 այլ ընդդիամդիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողներին այս մասին ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Ժամանակ կանցնի ու կհասկանանք` այս ֆարսը ինչ նպատակներով էր կազմակերպված»,–նշեց նա։
Ըստ պաշտպանի` գործընթացի «սարքած» լինելու մասին վկայում է այն, որ իշխանամետ օղակները անմեղության կանխավարկածը արհամարհելով` ձերբակալվածներին արդեն մեղսագրում են արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։
«Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի», - ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։
Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։
Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Լրահոս
0