00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է Հայաստանի միացումը «Միջին միջանցքին». փորձագետը գնահատում է հեռանկարները

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է միանալ Վրաստանի և Իրանի տարածքով Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին՝ դառնալով «Միջին միջանցքի» մաս։ Դա կընդլայնի երկրի լոգիստիկ հնարավորությունները՝ ելք բացելով դեպի Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ, կարծում է փորձագետը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Վրաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային (ՏԿՏՄ) երթուղուն միանալու գործում։
Այս մասին «APRI Armenia» համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Xander Group» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Իսկանդեր Ակիլբաևը։
Նրա խոսքով, նման սցենարի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել հստակ տնտեսական և լոգիստիկ գործընթացներ՝ համաձայնեցնել հարկային ռեժիմները, սահմանել վրացական նավահանգիստներով ապրանքների տարանցման կանոնները և ապահովել ՏԿՏՄ երթուղու հետ սինխրոնացումը: Այս գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն Հայաստանի և Վրաստանի կառավարությունները, այլև գործարար համայնքն ու փորձագիտական շրջանակները։
«Հայաստանն ունի անհրաժեշտ մարդկային կապիտալ, ռեսուրսներ և որակյալ արտադրանք՝ հաջողությամբ մրցակցելու ոչ միայն Կենտրոնական և Հարավային Ասիայի շուկաներում, այլև գլոբալ մակարդակում», - ընդգծեց Ակիլբաևը:
Նրա կարծիքով, տրանսպորտային միջանցքին միանալը Երևանին թույլ կտա դուրս գալ Հարավային Կովկասի սահմաններից և արժանի տեղ զբաղեցնել ավելի լայն լոգիստիկ երթուղիներում: Հետևաբար, Հայաստանը պետք է կենտրոնանա իր ուժեղ կողմերի վրա՝ թեթև արդյունաբերության, տեքստիլ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ։
Ինչպես նշեց փորձագետը, այսպես կոչված Միջին միջանցքի նշանակությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է. այն դիտարկվում է որպես ավանդական երթուղիների կարևոր այլընտրանք և որպես Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև կապող օղակ: Նախագծին Հայաստանի մասնակցության քննարկումը նոր հրատապություն է ձեռք բերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսակցությունների ֆոնին, որոնք սկսվել են դեռևս 2023 թվականին։
Երթուղու խնդիրը լոգիստիկայի առավելագույն համակարգումը և պարզեցումն է: Հիմնական պայմաններից մեկը մասնակից երկրների երկաթուղային ենթակառուցվածքի միավորումն է։
Ակիլբաևը կարծում է, որ Երևանը կարող է միանալ ՏԿՏՄ-ին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Կայան (Տավուշի մարզ) -Հրազդան ճյուղով: Այս դեպքում Չինաստանից բեռները Կասպից ծովով կտեղափոխվեն Ադրբեջան, այնուհետև երկաթուղով՝ Հայաստան, այնտեղից՝ Ախուրիկով՝ Թուրքիա։ Հնարավոր է նաև այլընտրանքային երթուղի՝ Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում մուտք Իրան և Վրաստան։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2025
Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին
Տեսականորեն հնարավոր է նաև մեկ այլ ուղղություն՝ կոնտեյներները Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից կամ Հնդկաստանից կարող են առաքվել իրանական Չաբահար նավահանգիստ, այնտեղից՝ Իրանի տարածքով Հայաստան, այնուհետև սևծովյան նավահանգիստներով՝ Եվրոպա:
Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն մեկ երթուղու մասնակից, այլև մի քանի երկրներ և տրանսպորտային միջանցքներ կապող հանգույց։
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և անցնում Եվրոպա: Նախկինում ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից Երևանը չի դիտարկվել որպես այդ նախագծի մաս։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը երթուղուն հնարավոր միանալու առաջարկներ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։
Լրահոս
0