https://arm.sputniknews.ru/20231202/mijin-mijancqi-hraver-hajastany-karvogh-e-andrkaspjan-tshanaparhi-mi-masy-darnal-69503936.html
«Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ
«Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ
Sputnik Արմենիա
Վրացի փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարճ ժամանակում սկսի երկաթուղու վերականգնման աշխատանքները: 02.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-02T21:00+0400
2023-12-02T21:00+0400
2023-12-02T21:01+0400
հայաստան
ճանապարհ
խաղաղության խաչմերուկ
երկաթուղի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն
չինաստան
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57323027_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d3bf3b89d9e31a6a1e2f164ebd62c65.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եթե Հայաստանն իրագործի իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարող է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի (ԱԿՄՏՄ) մասնակից դառնալ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով։ԱԿՄՏՄ-ն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Մինչև վերջերս Երևանը «Միջին միջանցքի» նախագծում չէր տեղավորվում ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական տեսանկյունից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը երթուղուն միանալու մի քանի առաջարկ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։Երևանը «Միջին միջանցքին» միացնելու հարցը նոր հնչեղություն ստացավ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակման մասին խոսակցությունների ֆոնին: Այդ մասին նորից սկսեցին խոսել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին․Երևանը նախատեսում է նաև վերականգնել 130 կմ ընդհանուր երկարությամբ չորս երկաթուղային հատված ՀՀ տարածքում` Նռնաձոր-Ագարակ (43 կմ), Երասխից մինչև Նախիջևանի սահման (1 կմ), Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու ավերված հատվածներ (6 կմ), Հրազդանից Կայան երկաթուղու մաշված հատվածներ (80 կմ): «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական վերակառուցումը, ըստ ֆինանսների նախարարության նախնական գնահատման, 500 միլիոն դոլար կարժենա:Տեսականորեն մեր երկիրը կարող էր «Միջին միջանցքի» մաս դառնալ, եթե ավարտեր Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Սակայն Երևանի միացումը նախագծին գործնականում առավել ընդունելի է երկաթուղային գծի միջոցով։Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Երևանի՝ ԱԿՄՏՄ-ին միանալու շանսերն աճել են։Սակայն այդ նպատակով նա առավել ընդունելի է համարում երկրի տարածքում երկաթուղային գծերի վերականգնումը։ Փորձագետը պարզաբանեց, որ ԱԿՄՏՄ-ի նպատակը երթուղիների առավելագույն համաժամանակացումն է և դրանով բեռների տեղաշարժի պարզեցումը: Այս դեպքում առավել ընդունելի է երկրներում երկաթուղային ուղու համաժամանակացումը։Ցագարեիշվիլիի խոսքով՝ Երևանը կարող է «Միջին միջանցքին» միանալ Կայան-Հրազդան ճյուղով։Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է ԱԿՄՏՄ-ին միանալ նաև առանց երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման։ Օրինակ` Երևանը Վրաստանի հետ համագործակցությամբ կարող է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուց։ Հիմա ԲԹԿ-ն մեզ համար անհասանելի է, քանի որ Բաքուն չի ցանկանում, որ հայկական բեռներն անցնեն այդ երթուղով։ Հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ձեռք բերեն։Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆԻնչ վերաբերում է Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնմանը, ապա Ցագարեիշվիլին դա կարևոր է համարում ոչ միայն Երևանի, այլև Թբիլիսիի համար: Քանի որ այդ դեպքում Վրաստան ապրանքներ կմատակարարվեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից և Պարսից ծոցի ավազանի այլ երկրներից։Այս պահին Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնումն անիրատեսական է առանց խոշոր ներդրումների, քանի որ նախագծի իրականացումը, ըստ նախնական հաշվարկների, ավելի քան 1 մլրդ դոլար կարժենա:Փորձագետը նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը սկսում են ավելի շատ ընկալել որպես տարանցիկ հանգույց։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մեր երկիրը պետք է մի շարք լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրներ լուծի, իրականացնի դրված նպատակները։Հիշեցնենք, որ Չինաստանն ու Եվրոպան կապող «Միջին միջանցքի» նպատակն է վերակենդանացնել պատմական Մետաքսի ճանապարհը (Չինաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա-ԵՄ): Նրա դերը արդիական դարձավ «The Ever Given» կոնտեյներային նավի հետ կապված միջադեպից հետո (նավի պատճառով փակվել էր Սուեզի ջրանցքով հաղորդակցությունը)։ Միջանցքը նաև որպես շահավետ այլընտրանք է դիտարկվում ՌԴ-ով անցնող «Հյուսիսային երթուղուն» և Իրանի տարածքով անցնող «Հարավային միջանցքին»:Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են «Միջին միջանցքի» զարգացման ուղղությամբ. Ղարիբաշվիլի
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57323027_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e3b88516e2b2d5005c148bc467268988.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հայաստան, ճանապարհ, խաղաղության խաչմերուկ, երկաթուղի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, չինաստան, հնդկաստան
հայաստան, ճանապարհ, խաղաղության խաչմերուկ, երկաթուղի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–վրաստան համագործակցություն, չինաստան, հնդկաստան
«Միջին միջանցքի» հրավեր. Հայաստանը կարո՞ղ է Անդրկասպյան ճանապարհի մի մասը դառնալ
21:00 02.12.2023 (Թարմացված է: 21:01 02.12.2023) Վրացի փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է կարճ ժամանակում սկսի երկաթուղու վերականգնման աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եթե
Հայաստանն իրագործի իր
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարող է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի (ԱԿՄՏՄ) մասնակից դառնալ, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով։
ԱԿՄՏՄ-ն միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Մինչև վերջերս Երևանը «Միջին միջանցքի» նախագծում չէր տեղավորվում ո՛չ աշխարհագրական, ո՛չ քաղաքական տեսանկյունից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը երթուղուն միանալու մի քանի առաջարկ է ստացել ինչպես Անկարայից, այնպես էլ Թբիլիսիից։
Երևանը «Միջին միջանցքին» միացնելու հարցը նոր հնչեղություն ստացավ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակման մասին խոսակցությունների ֆոնին: Այդ մասին նորից սկսեցին խոսել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին․
Ադրբեջանի հետ՝ Կայան գյուղի մոտ (Տավուշ), Սոթքում (Գեղարքունիք), Քարահունջի և Անգեղակոթի մոտ (Սյունիք), Երասխում (Արարատ),
Թուրքիայի հետ ՝ Ախուրիկի (Շիրակ) և Մարգարայի (Արմավիր) հատվածներում։
Երևանը նախատեսում է նաև վերականգնել 130 կմ ընդհանուր երկարությամբ չորս երկաթուղային հատված ՀՀ տարածքում` Նռնաձոր-Ագարակ (43 կմ), Երասխից մինչև Նախիջևանի սահման (1 կմ), Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղու ավերված հատվածներ (6 կմ), Հրազդանից Կայան երկաթուղու մաշված հատվածներ (80 կմ): «Խաղաղության խաչմերուկի» ամբողջական վերակառուցումը, ըստ ֆինանսների նախարարության նախնական գնահատման, 500 միլիոն դոլար կարժենա:
Տեսականորեն մեր երկիրը կարող էր «Միջին միջանցքի» մաս դառնալ, եթե ավարտեր Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Սակայն Երևանի միացումը նախագծին գործնականում առավել ընդունելի է երկաթուղային գծի միջոցով։
Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Երևանի՝ ԱԿՄՏՄ-ին միանալու շանսերն աճել են։
Սակայն այդ նպատակով նա առավել ընդունելի է համարում երկրի տարածքում երկաթուղային գծերի վերականգնումը։ Փորձագետը պարզաբանեց, որ ԱԿՄՏՄ-ի նպատակը երթուղիների առավելագույն համաժամանակացումն է և դրանով բեռների տեղաշարժի պարզեցումը: Այս դեպքում առավել ընդունելի է երկրներում երկաթուղային ուղու համաժամանակացումը։
Ցագարեիշվիլիի խոսքով՝ Երևանը կարող է «Միջին միջանցքին» միանալ Կայան-Հրազդան ճյուղով։
Այդ դեպքում բեռները Չինաստանից Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից երկաթուղային ճյուղով՝ Հայաստան, այնուհետև՝ Թուրքիա (Ախուրիկով)։ ԱԿՄՏԿ-ի առանձին ճյուղավորում էլ կարող է լինել դեպի Վրաստան և Իրան (Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում): Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից ապրանքները կարող են կոնտեյներներով հասնել իրանական «Չաբահար» նավահանգիստ, այնուհետև Իրանից Հայաստան և այստեղից Եվրոպա՝ Սևծովյան ավազանի նավահանգիստներով։ Այս դեպքում Հայաստանը կապող օղակ կդառնա ոչ միայն մի քանի երկրի, այլև մի քանի տրանսպորտային միջանցքների համար։
Փորձագետը կարծում է, որ
Հայաստանը կարող է ԱԿՄՏՄ-ին միանալ նաև առանց երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման։ Օրինակ` Երևանը Վրաստանի հետ համագործակցությամբ կարող է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղուց։ Հիմա ԲԹԿ-ն մեզ համար անհասանելի է, քանի որ Բաքուն չի ցանկանում, որ հայկական բեռներն անցնեն այդ երթուղով։ Հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ձեռք բերեն։
Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնմանը, ապա Ցագարեիշվիլին դա կարևոր է համարում ոչ միայն Երևանի, այլև Թբիլիսիի համար: Քանի որ այդ դեպքում Վրաստան ապրանքներ կմատակարարվեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից և Պարսից ծոցի ավազանի այլ երկրներից։
Այս պահին Հայաստանից Իրան երկաթուղու վերականգնումն անիրատեսական է առանց խոշոր ներդրումների, քանի որ նախագծի իրականացումը, ըստ նախնական հաշվարկների, ավելի քան 1 մլրդ դոլար կարժենա:
Փորձագետը նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանը սկսում են ավելի շատ ընկալել որպես տարանցիկ հանգույց։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մեր երկիրը պետք է մի շարք լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրներ լուծի, իրականացնի դրված նպատակները։
Հիշեցնենք, որ Չինաստանն ու Եվրոպան կապող «Միջին միջանցքի» նպատակն է վերակենդանացնել պատմական Մետաքսի ճանապարհը (Չինաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա-ԵՄ): Նրա դերը արդիական դարձավ «The Ever Given» կոնտեյներային նավի հետ կապված միջադեպից հետո (նավի պատճառով փակվել էր Սուեզի ջրանցքով հաղորդակցությունը)։ Միջանցքը նաև որպես շահավետ այլընտրանք է դիտարկվում ՌԴ-ով անցնող «Հյուսիսային երթուղուն» և Իրանի տարածքով անցնող «Հարավային միջանցքին»: