Երևանի Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ էկրանները, որոնք տեղադրված են «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի մուտքերի մոտ։Ապամոնտաժումն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։«Հանքաշար» ընկերության փաստաբան Մերի Գևորգյանը վահանակների ապամոնտաժումը մարդու սեփականության իրավունքի միջամտություն որակեց։Նա լրագրողներին ցուցադրեց ապամոնտաժված գովազդային վահանակի թույլտվությունը։«Կփորձենք օրենքով սահմանված բոլոր միջոցներն օգտագործել մեր սեփականության իրավունքը վերականգնելու համար»,–ասաց Գևորգյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Ապամոնտաժումն իրականացնում են քաղաքապետարանի աշխատակիցները։
Երևանի Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ էկրանները, որոնք տեղադրված են «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի մուտքերի մոտ։
Ապամոնտաժումն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։
Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները
«Հանքաշար» ընկերության փաստաբան Մերի Գևորգյանը վահանակների ապամոնտաժումը մարդու սեփականության իրավունքի միջամտություն որակեց։
Նա լրագրողներին ցուցադրեց ապամոնտաժված գովազդային վահանակի թույլտվությունը։
«Կփորձենք օրենքով սահմանված բոլոր միջոցներն օգտագործել մեր սեփականության իրավունքը վերականգնելու համար»,–ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 19-ին հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։