https://arm.sputniknews.ru/20250624/samvel-karapetjanin-argelel-en-shpvel-artaqin-ashkharhi-het-90584334.html
Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ
Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ
Sputnik Արմենիա
Փաստաբանն ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի գործում քաղաքականությունից բացի այլ բան չկա։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T20:06+0400
2025-06-24T20:06+0400
2025-06-24T20:06+0400
հայաստան
սամվել կարապետյան
ընտանիք
փաստաբան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83458203_0:0:1600:901_1920x0_80_0_0_b3d59d87c9d45a3341313591a8506c2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ` բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների։ RT-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:Իրավաբանը նշել է, որ կալանքի պես կոշտ միջոցի համար որևէ նախանշան չի եղել, և այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83458203_179:0:1600:1066_1920x0_80_0_0_4450746a4b4c38398000e54515a012c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ընտանիք, փաստաբան, արամ վարդևանյան
հայաստան, սամվել կարապետյան, ընտանիք, փաստաբան, արամ վարդևանյան
Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ
Փաստաբանն ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի գործում քաղաքականությունից բացի այլ բան չկա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ` բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների։
RT-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Մերձավոր ազգականների դեպքում ևս սահմանափակումներ կան ՝ ամսական ընդամենը երկու անգամ»,– ասել է նա։
Իրավաբանը նշել է, որ կալանքի պես կոշտ միջոցի համար որևէ նախանշան չի եղել, և այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։