00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

16 գործ դատարանում է. հայտնի է` երբ և ով կքննի Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2025
Բաժանորդագրվել
Դատավոր Մասիս Մելքոնյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Խոսքը «հեղաշրջման» գործով ձերբակալվածների մասին է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նրանցից 13–ի անունները` Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդիա Մանթաշյան։
Հայտնի է, որ Բագրատ սրբազանի կալանքի միջնորդությունը կայանալու է այսօր 22:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Դատավոր Մասիս Մելքոնյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նա հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով կալանքի իր որոշումներով։ Մասնավորապես՝ Մելքոնյանի որոշմամբ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։
Բագրատ սրբազանին և ձերբակալված մյուս անձանց ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։
Լրահոս
0