https://arm.sputniknews.ru/20250624/rivo-mvoln-ajakcutjun-e-hajtnel-ir-himnadrin-samvel-karapetjanin-90586070.html
«Ռիո Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին
«Ռիո Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին
Sputnik Արմենիա
ՀՀ-ում Սամվել Կարապետյանի հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T21:30+0400
2025-06-24T21:30+0400
2025-06-24T21:32+0400
սամվել կարապետյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Ռիո Մոլի» ողջ անձնակազմն իր աջակցությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնի աշխատակազմը։«Պետության համար ճակատագրական պահերին Սամվել Կարապետյանը միշտ կանգնած է եղել բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է, որ ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:Ավելի վաղ «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր Սամվել Կարապետյանին։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, իսկ հունիսի 24-ին՝ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, կալանք
սամվել կարապետյան, կալանք
«Ռիո Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին
21:30 24.06.2025 (Թարմացված է: 21:32 24.06.2025) ՀՀ-ում Սամվել Կարապետյանի հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Ռիո Մոլի» ողջ անձնակազմն իր աջակցությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել
առևտրի կենտրոնի աշխատակազմը։
«Պետության համար ճակատագրական պահերին Սամվել Կարապետյանը միշտ կանգնած է եղել բանակի ու հայրենիքի կողքին։ Պատերազմական իրավիճակներում նա ապահովել է տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով, կատարել է նվիրատվություններ կամավորականներին և պաշտպանական հիմնադրամներին, աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս ամենը՝ առանց աղմուկի, լուռ ու արժանապատվորեն։ Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ՀՀ-ում հերթական ներդրման արդյունքում 2017 թվականին բացվել է «Ռիո Մոլը»՝ ապահովելով հազարից ավել աշխատատեղեր, նորանոր կազմակերպությունների ներգրավվածություն՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:
«Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի անկոտրում հայրենասիրական միտքը անպարտ կմնա: Հայոց աշխարհը ուժեղ է, քանի դեռ կան հայ ազգի նվիրյալներ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց համար, այլ՝ ժողովրդի, հայրենիքի և հավիտենական արժեքների»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ
«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, իսկ հունիսի 24-ին՝
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ։