00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
3 ր
Ուղիղ եթեր
09:34
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դալմա Գարդեն Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին

© PhotoСамвел Карапетян
Самвел Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
Առևտրի կենտրոնի հայտարարության մեջ նաև ասված է, որ տարիներ շարունակ նա եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է, ստեղծվել են երկու տասնյակ հազարից ավել աշխատատեղեր, և համայնքները զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնի աշխատակազմը։

«Շատերը գուցե չգիտեն, որ Դալման «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ է, և մեր ձեռքբերումների հետևում կանգնած է մի մարդ՝ «Դալմա Գարդեն մոլի» հիմնադիր, անվանի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Նա էր, որ տարիներ առաջ հավատաց մի գաղափարի, որն այն ժամանակ անիրական էր թվում, և մյուսներին վարակեց իր հավատով ու ոգևորությամբ։ Նա տարիներ շարունակ եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է, ստեղծվել են երկու տասնյակ հազարից ավել աշխատատեղեր, և համայնքները զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը»,– ասված է հայտարարության մեջ։

«Դալմա Գարդեն Մոլի» աշխատակազմը նշել է, որ դժվար այս օրերին կանգնած է Կարապետյանի կողքին՝ վստահ լինելով, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։
Առևտրի կենտրոնի աշխատակազմից հիշեցրել են, որ «Դալմա Գարդեն Մոլը» արդեն ավելի քան 10 տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է բացել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, դարձել երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի վայրերից մեկը և ամենակարևորը` համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժը։
Նշվում է, որ «Դալման» միշտ նախաձեռնել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, բնապահպանական և հայրենիքի պաշտպանությանը միտված նախաձեռնություններ՝ հավատալով, որ բիզնեսը պարտավոր է փոխհատուցել այն համայնքին, որը ոգեշնչում է նրան և հնարավորություն տալիս զարգանալ։
Բացի այդ, «Դալմայի» բացումից հետո Հայաստանը իր վրա հրավիրեց մի շարք նոր միջազգային ներդրողների ուշադրությունը, որը փոխեց մեր քաղաքի առևտրային միջավայրը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Լրահոս
0