https://arm.sputniknews.ru/20250624/magate-n-fvordvoji-ev-natanzi-mijukajin-objektnerum-khvocman-nvor-keter-e-ardzanagrel-90585740.html
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում խոցման նոր կետեր է արձանագրել
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում խոցման նոր կետեր է արձանագրել
Sputnik Արմենիա
Նաթանզում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով խոցված երկու հատված։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T21:02+0400
2025-06-24T21:02+0400
2025-06-24T21:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094378_0:196:914:710_1920x0_80_0_0_3c1f6ae2c67943ac125d806be8ebb9c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խոցման նոր կետեր է արձանագրել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում։Ըստ գործակալության` այդ խոցումներն այսօրվա հայտարարություններից առաջ արված հարձակումների հետևանք են։ՄԱԳԱՏԷ–ն ճշգրտել է Ֆորդոյի ուղղությամբ հարվածների մանրամասները, որոնց մասին հաղորդվել էր հունիսի 23-ի առավոտյան:«Կիրակի ամերիկյան ուժերի կողմից օբյեկտի ռմբակոծությունից հետո ՄԱԳԱՏԷ-ն պարզել է, որ տուժել են ստորգետնյա օբյեկտի մոտ գտնվող մուտքի ուղիները և դրա մուտքերից մեկը», - նշել է կազմակերպությունը:Բացի այդ, Նաթանզում՝ ստորգետնյա սրահների շրջանում, որտեղ հարստացում է իրականացվել և նյութեր են պահվել, գործակալությունը հայտնաբերել է խոցման երկու վայր։«Ելնելով այդ սրահների պարունակության մասին տեղեկություններից՝ ՄԱԳԱՏԷ - ն կարծում է, որ հարվածը կարող էր հանգեցնել տեղային աղտոտման և քիմիական ռիսկերի», - ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90094378_0:111:914:796_1920x0_80_0_0_1eed672969e4819881b32646345f5eb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում խոցման նոր կետեր է արձանագրել
Նաթանզում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով խոցված երկու հատված։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) խոցման նոր կետեր է արձանագրել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում։
«ՄԱԳԱՏԷ–ն, ի լրումն նախկինում տրված գնահատականի, Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում խոցման նոր կետեր է արձանագրել», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ գործակալության` այդ խոցումներն այսօրվա հայտարարություններից առաջ արված հարձակումների հետևանք են։
ՄԱԳԱՏԷ–ն ճշգրտել է Ֆորդոյի ուղղությամբ հարվածների մանրամասները, որոնց մասին հաղորդվել էր հունիսի 23-ի առավոտյան:
«Կիրակի ամերիկյան ուժերի կողմից օբյեկտի ռմբակոծությունից հետո ՄԱԳԱՏԷ-ն պարզել է, որ տուժել են ստորգետնյա օբյեկտի մոտ գտնվող մուտքի ուղիները և դրա մուտքերից մեկը», - նշել է կազմակերպությունը:
Բացի այդ, Նաթանզում՝ ստորգետնյա սրահների շրջանում, որտեղ հարստացում է իրականացվել և նյութեր են պահվել, գործակալությունը հայտնաբերել է խոցման երկու վայր։
«Ելնելով այդ սրահների պարունակության մասին տեղեկություններից՝ ՄԱԳԱՏԷ - ն կարծում է, որ հարվածը կարող էր հանգեցնել տեղային աղտոտման և քիմիական ռիսկերի», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: