https://arm.sputniknews.ru/20250624/israjely-krkin-bacel-e-odajin-taratsqy-zhamanvogh-inqnatirneri-hamar-90557661.html
Իսրայելը կրկին բացել է օդային տարածքը ժամանող ինքնաթիռների համար
Իսրայելը կրկին բացել է օդային տարածքը ժամանող ինքնաթիռների համար
Sputnik Արմենիա
Այս մասին հայտնում է երկրի օդանավակայանների վարչությունը (Israel Airports Authority)։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T10:46+0400
2025-06-24T10:46+0400
2025-06-24T11:36+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
չվերթ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/2017/46/20174696_0:159:3076:1889_1920x0_80_0_0_1ba68097daab5c471ec56860a9d5a62f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելը կրկին բացել է օդային տարածքը ժամանող ինքնաթիռների համար։ Այս մասին մեկ տողով հայտնում է Times of Israel–ը` հղում անելով երկրի օդանավակայանների վարչությանը (Israel Airports Authority)։Հունիսի 24-ի լույս գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ որևէ համաձայնություն դեռ չկա։Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է Իրանի հետ հրադադարի։ Իրանական Press TV հեռուստաալիքի առավոտյան (Երևանի ժամանակով ժամը 08:00–ին) հայտնել էր, որ Իսրայելի հետ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2017/46/20174696_174:0:2903:2047_1920x0_80_0_0_c2ebfa869ed4ae12f552f7c17d46a5a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, ինքնաթիռ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, ինքնաթիռ
Իսրայելը կրկին բացել է օդային տարածքը ժամանող ինքնաթիռների համար
10:46 24.06.2025 (Թարմացված է: 11:36 24.06.2025) Այս մասին հայտնում է երկրի օդանավակայանների վարչությունը (Israel Airports Authority)։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելը կրկին բացել է օդային տարածքը ժամանող ինքնաթիռների համար։ Այս մասին մեկ տողով հայտնում է Times of Israel–ը` հղում անելով երկրի օդանավակայանների վարչությանը (Israel Airports Authority)։
Հունիսի 24-ի լույս գիշերը ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ որևէ համաձայնություն դեռ չկա։
Իսրայելը հաստատել է, որ համաձայնել է Իրանի հետ հրադադարի։ Իրանական Press TV հեռուստաալիքի առավոտյան (Երևանի ժամանակով ժամը 08:00–ին) հայտնել էր, որ Իսրայելի հետ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։