https://arm.sputniknews.ru/20250624/israjely-hajtararel-e-vor-hasel-e-iranum-gvortsvoghutjan-npataknerin-ev-hamadzajnel--hradadari-90562761.html
Իսրայելը հայտարարել է, որ հասել է Իրանում գործողության նպատակներին և համաձայնել հրադադարի
Իսրայելը հայտարարել է, որ հասել է Իրանում գործողության նպատակներին և համաձայնել հրադադարի
Sputnik Արմենիա
Նեթանյահուի գրասենյակը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ–ին Իսրայելին աջակցելու համար։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T12:17+0400
2025-06-24T12:17+0400
2025-06-24T12:35+0400
բենիամին նեթանյահու
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
դոնալդ թրամփ
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90562921_0:0:1024:577_1920x0_80_0_0_71865d5f5cc2d98cb6357acabee15963.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելը հասել է «Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներին՝ վերացնելով սպառնալիքները միջուկային և հրթիռային ոլորտներում»։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։Նշվում է, որ գործողության ռազմավարական նպատակներին հասնելու կապակցությամբ և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգվածությամբ՝ Իսրայելը ընդունել է երկկողմանի հրադադարի մասին նրա նախաձեռնությունը։Նեթանյահուի գրասենյակը պնդում է, որ գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) «լիակատար վերահսկողություն է հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, ջախջախիչ հարված է հասցրել Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությանը և ոչնչացրել է տասնյակ առանցքային պետական ենթակառուցվածքային օբյեկտներ»։Վարչապետի գրասենյակը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին և ԱՄՆ–ին՝ «նրանց աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար»։Միևնույն ժամանակ գրասենյակը զգուշացրել է, որ Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման։«Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել ճակատի հրամանատարության հրահանգներին այնքան ժամանակ, մինչև հրադադարի լիարժեք պահպանումը հաստատվի»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90562921_112:0:1024:684_1920x0_80_0_0_35ded962c92f5023583524b356f5d2f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին նեթանյահու, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, դոնալդ թրամփ, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
բենիամին նեթանյահու, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար, դոնալդ թրամփ, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
Իսրայելը հայտարարել է, որ հասել է Իրանում գործողության նպատակներին և համաձայնել հրադադարի
12:17 24.06.2025 (Թարմացված է: 12:35 24.06.2025) Նեթանյահուի գրասենյակը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ–ին Իսրայելին աջակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իսրայելը հասել է «Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներին՝ վերացնելով սպառնալիքները միջուկային և հրթիռային ոլորտներում»։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Անցած գիշեր վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է անցկացրել պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և «Մոսադի» ղեկավարի մասնակցությամբ՝ հայտնելու համար, որ Իսրայելը ոչ միայն հասել է «Ժողովուրդը՝ ինչպես առյուծ» գործողության բոլոր նպատակներին, այլև գերազանցել է դրանք։ Իսրայելը վերացրել է անմիջական գոյաբանական կրկնակի սպառնալիքը միջուկային ոլորտում և բալիստիկ հրթիռների ոլորտում», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործողության ռազմավարական նպատակներին հասնելու կապակցությամբ և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգվածությամբ՝ Իսրայելը ընդունել է երկկողմանի հրադադարի մասին նրա նախաձեռնությունը։
Նեթանյահուի գրասենյակը պնդում է, որ գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) «լիակատար վերահսկողություն է հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, ջախջախիչ հարված է հասցրել Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությանը և ոչնչացրել է տասնյակ առանցքային պետական ենթակառուցվածքային օբյեկտներ»։
Վարչապետի գրասենյակը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին և ԱՄՆ–ին՝ «նրանց աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար»։
Միևնույն ժամանակ գրասենյակը զգուշացրել է, որ Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման։
«Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել ճակատի հրամանատարության հրահանգներին այնքան ժամանակ, մինչև հրադադարի լիարժեք պահպանումը հաստատվի»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել: