00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրանը մտադիր է պատժել ագրեսորին». Իրանի ՊՆ ղեկավարը զրուցել է ռուսաստանցի գործընկերոջ հետ

© Photo : press office of the President of IRIԱզիզ Նասիրզադե
Ազիզ Նասիրզադե - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Իրանցի պաշտպանության նախարարը նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են միավորել ջանքերը տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մենք վճռական ենք մեր ողջ հզորությամբ պատժելու ագրեսորին և չենք ընդունի պարտադրված խաղաղությունը։ Այս մասին, IRNA–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Մեր որոշումն է պատժել ագրեսորին մեր ողջ հզորությամբ, և մենք չենք ընդունի պարտադրված խաղաղությունը», – ասել է Նասիրզադեն։
Իրանցի նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար՝ նշելով, որ ԻԻՀ–ն միայն Իսրայելի հետ չի պատերազմում, Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ ևս աջակցում են նրան։
Հայտարարելով, որ տարածաշրջանում բոլոր խնդիրների և անկայունության աղբյուրը ԱՄՆ–ն է, Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են միավորել ջանքերը՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին ցավակցություն է հայտնել բարձրաստիճան զինվորական հրամանատարների, ինչպես նաև Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Ռուսաստանն անվերապահ աջակցում է Իրանի կառավարությանը և ժողովրդին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել:
Լրահոս
0