00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ իշխանությունը ՀԷՑ–ը պետականացնելու ճանապարհին

© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրական ցանցեր
Էլեկտրական ցանցեր - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2025
Բաժանորդագրվել
Իրավաբանը շեշտում է` մի կարևոր նրբություն կա, որը դատարանում օգտագործելու պարագայում ՀԷՑ–ի սեփականատերը գործը շահելու 80 և ավելի տոկոս հավանականություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվի հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, ի հայտ կգան լրջագույն խնդիրներ, և պետության վրա կմնա միլիարդավոր դոլարներ ՀԷՑ–ին փոխհատուցելու պարտավորություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ–ի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

«Եթե փորձեն ՀԷՑ–ը պետականացնել գերակա շահ ճանաչելով, պարտավոր են այդ գույքի դիմաց սեփականատիրոջը վճարել ամբողջությամբ, հավելյալ 15%, ինչպես նաև փոխհատուցել բոլոր այն վնասները, որ այդ գույքի պետականացման հետևանքով անձը կարող է կրել»,–ասաց իրավաբանը։

Նա ընդգծեց` արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ակնհայտ երևում է, որ գոյություն ունի միջնորդ կազմակերպություն ` կիպրական ընկերություն, որը հանդիսանում է ՀԷՑ–ի որոշակի բաժնետոմսերի կառավարման մասով պատասխանատու ընկերություն։
Այսինքն` ՀԷՑ–ը պետականացնելու ճանապարհին խնդիրներ են առաջանալու նաև միջազգային ասպարեզում, որովհետև Հայաստանը Կիպրոսի հետ ունի երկկողմանի համաձայնագիր` որպես միջազգային փաստաթուղթ, որտեղ երաշխավորվում են ինչպես կիպրական ընկերությունների ներդրումները Հայաստանում, այնպես էլ հայաստանյան ընկերություններինը` Կիպրոսում։
«Այս ամենի հետևանքը լինելու է այն, որ նույն կիպրական ընկերությունը կարող է դիմել դատարան սեփական շահերի խախտման համար, և դատարանում պետական բյուջեի վրա կդրվի միլիարդավոր դոլարներ ՓԲԸ–ին վճարելու պարտավորություն (հաշվի առնելով, թե Սամվել Կարապետյանը` որպես ՀԷՑ–ի սեփականատեր, որքան ներդրում է արել վերազինման համար)։
Արդյունքում այդ ամբողջ բեռն ընկնելու է ՀՀ քաղաքացիների ուսերին, ինչն այս ծանր տնտեսական պայմաններում պատկերացնելն անգամ զարհուրելի է։
«Այս փուլում քանի ես չեմ տեսել ՀԷՑ–ի պետականացման նախագիծը և պատկերացում չունեմ, թե ինչ տարբերակով է դա արվելու, հստակ կարող եմ նշել` բռնաճնշումներով դա անել չեն կարող»,–ասաց Հայրապետյանը։
Իրավաբանը շեշտեց, որ կա նաև մի կարևոր նրբություն` երբ ՀԷՑ–ը պետականացնելու նախագիծ ներկայացնելուց առաջ խոսվում է պետականացման մասին, դա ենթադրում է անպատասխանատու և մտածված հակաօրինական վարքագիծ, որը ՀԷՑ–ի սեփականատերը դատարանում օգտագործելու պարագայում ունենալու է գործը շահելու 80 և ավելի տոկոս հավանականություն։
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ՊԵԿ–ը լայնածավալ ստուգումներ է անցկացնելու ՀԷՑ–ում, որի հետևանքով անհաշվելի տուգանքներ կամ այլ հարկադրանքի միջոցներ է կիրառելու մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ–ի նկատմամբ, Հայրապետյանն առնվազն անմտություն է համարում։
«Այնպես չէ, որ կիրառված տուգանքը միանգամից մտնելու է ուժի մեջ, քանի որ դրանք բողոքարկման ենթական վարչական ակտեր են և կարող են բողոքարկվել եռաստիճան դատական համակարգում։ Իսկ Հայաստանում այդպիսի որոշում ստանալու գործընթացը կարող է տարիներ տևել։ Ենթադրել, որ այդ տուգանքները կդրվեն, ՀԷՑ–ն էլ անմիջապես կասի, որ չի կարող դրանք վճարել և իր բաժնետոմսերը կտա պետությանը, իրավական համակարգի վերաբերյալ թերի պատկերացում է»,–ասաց նա։
Բացի այդ, ՀԷՑ–ը հնարավոր տուգանքները չմուծելու պարագայում կարող է այդ որոշումը վիճարկել միջազգային արբիտրաժային դատարանում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0