https://arm.sputniknews.ru/20250624/inch-hetevanqner-kunena-irani-partutjuny-hajastani-hamar-qaghaqagety-scenarner-e-tvarkum-90578911.html
Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում
Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում
Sputnik Արմենիա
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն այս պահին պետք է չեզոքություն դրսևորի։ 24.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-24T19:32+0400
2025-06-24T19:32+0400
2025-06-24T19:32+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
թուրքիա
ադրբեջան
«զանգեզուրի միջանցք»
գարիկ քեռյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90392687_0:160:3071:1887_1920x0_80_0_0_3feac92ff79e83fc561a5b466bcddf6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե իրանա–իսրայելական հակամարտությունն ավարտվի Իրանի հաղթանակով, Ռուսաստան-Իրան առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։Նրա խոսքով` իրանա-իսրայելական պատերազմը կարող է 2 սցենար ունենալ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների վրա:Իրանի պարտության և ԱՄՆ-Իսրայել տանդեմի պայմանների ընդունման դեպքում վերլուծաբանը կանխատեսում է թուրք-ադրբեջանական ազդեցության աճ Հարավային Կովկասում։ Քեռյանը հստակեցրեց`իր տեսակետը պայմանավորված է այն հանգամանքով, որ առայժմ պարզ չէ՝ երբ կավարտվի ուկրաինական հակամարտությունը, և ՌԴ-ն կկարողանա՞ արդյոք հակազդել Թուրքիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս։«Երկրորդ սցենարի դեպքում, երբ Իրանը կարողանա պատերազմն ավարտել միջանկյալ կամ դրական արդյունքով, տարածաշրջանում կկարծրանա Ռուսաստան–Իրան ռազմավարական դաշինքը, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է արդեն հունվարին։ Այս առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի լարված հարաբերություններ Իրանի հետ։ Այս պարագայում արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների ներքաղաքական, արտաքին քաղաքական գործընթացները կկրեն շատ ուժեղ իրանական և ռուսական գործոնների ազդեցություն»,- ասաց Քեռյանը։Քաղաքական գիտությունների դոկտորի կարծիքով՝Իրանի պարտության կամ թուլացման պարագայում Հայաստանի համար մի շարք վտանգավոր հետևանքներ ի հայտ կգան։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողանան վերականգնել գերակայությունը տարածաշրջանում, ապա նրանք կփորձեն Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ ստիպելու խաղաղության պայմանագիր ստորագրել սեփական պայմաններով։Նա կարծում է, որ այսօր Հայաստանի դեպքում ամենաճիշտ դիրքավորումը չեզոքություն պահպանելն է։«Որովհետև հստակ չիմանալով, թե ինչ ավարտ և արդյունքներ կարող է ունենալ Իսրայել- Իրան պատերազմը, որի մեջ արդեն մտել է նաև Միացյալ Նահանգները, հանդես գալ այս կամ այն կողմի աջակցության կոչերով կամ այլ նմանատիպ հռետորաբանությունը մեր շահերից չի բխում. մեր անվտանգային միջավայրը շատ փխրուն է»,- ընդգծեց քաղաքագետը։Քեռյանը հույս հայտնեց, որ հայաստանյան դիվանագետները փորձագիտական կարծիքին ականջալուր կլինեն ու կպահպանեն չեզոքությունը։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90392687_171:0:2900:2047_1920x0_80_0_0_8381489acc10f1106d014835cbfaf00f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, թուրքիա, ադրբեջան, «զանգեզուրի միջանցք», գարիկ քեռյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, թուրքիա, ադրբեջան, «զանգեզուրի միջանցք», գարիկ քեռյան
Ինչ հետևանքներ կունենա Իրանի պարտությունը Հայաստանի համար. քաղաքագետը սցենարներ է թվարկում
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն այս պահին պետք է չեզոքություն դրսևորի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե իրանա–իսրայելական հակամարտությունն ավարտվի Իրանի հաղթանակով, Ռուսաստան-Իրան առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով` իրանա-իսրայելական պատերազմը կարող է 2 սցենար ունենալ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կանդրադառնա ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների վրա:
«Առաջին սցենարի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները կարող են լինել այնքան արդյունավետ, որ Իրանը ստիպված գնա բանակցությունների և ընդունի իսրայելական կողմի բոլոր պայմանները կամ այն պայմանները, որոնք թելադրված են Իսրայել-ԱՄՆ տանդեմի կողմից։ 2-րդ սցենարով Իրանին կհաջողվի դիմակայել և ձգել պատերազմը՝ որոշակի լուրջ վնասներ հասցնելով Իսրայելին։ Այս դեպքում հնարավոր է, որ նաև Եվրոպայի առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ճնշման ներքո, որոնք նույնպես շահագրգռված են պատերազմի ավարտով, Իսրայելը և ԱՄՆ–ն գնան որոշակի բանակցությունների, այսպես ասած, կոմպրոմիսային տարբերակով, այնպես որ Իրանն ամբողջովին պարտված չլինի»,- մանրամասնեց Քեռյանը։
Իրանի պարտության և ԱՄՆ-Իսրայել տանդեմի պայմանների ընդունման դեպքում վերլուծաբանը կանխատեսում է թուրք-ադրբեջանական ազդեցության աճ Հարավային Կովկասում։ Քեռյանը հստակեցրեց`իր տեսակետը պայմանավորված է այն հանգամանքով, որ առայժմ պարզ չէ՝ երբ կավարտվի ուկրաինական հակամարտությունը, և ՌԴ-ն կկարողանա՞ արդյոք հակազդել Թուրքիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս։
«Երկրորդ սցենարի դեպքում, երբ Իրանը կարողանա պատերազմն ավարտել միջանկյալ կամ դրական արդյունքով, տարածաշրջանում կկարծրանա Ռուսաստան–Իրան ռազմավարական դաշինքը, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է արդեն հունվարին։ Այս առանցքի կայունացումը կարող է Ադրբեջանին որոշ չափով պոկել թուրքական ազդեցությունից՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի լարված հարաբերություններ Իրանի հետ։ Այս պարագայում արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի մյուս երկրների ներքաղաքական, արտաքին քաղաքական գործընթացները կկրեն շատ ուժեղ իրանական և ռուսական գործոնների ազդեցություն»,- ասաց Քեռյանը։
Քաղաքական գիտությունների դոկտորի կարծիքով՝Իրանի պարտության կամ թուլացման պարագայում Հայաստանի համար մի շարք վտանգավոր հետևանքներ ի հայտ կգան։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողանան վերականգնել գերակայությունը տարածաշրջանում, ապա նրանք կփորձեն Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ ստիպելու խաղաղության պայմանագիր ստորագրել սեփական պայմաններով։
«Եթե Իրանը պարտվի, իսկ Ռուսաստանն այստեղ թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումները չզսպի, առաջին հերթին կդրվի «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,– ասաց Քեռյանը` հավելելով, որ անկլավների վերադարձն ու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձն ավելի վտանգավոր է համարում։
Նա կարծում է, որ այսօր Հայաստանի դեպքում ամենաճիշտ դիրքավորումը չեզոքություն պահպանելն է։
«Որովհետև հստակ չիմանալով, թե ինչ ավարտ և արդյունքներ կարող է ունենալ Իսրայել- Իրան պատերազմը, որի մեջ արդեն մտել է նաև Միացյալ Նահանգները, հանդես գալ այս կամ այն կողմի աջակցության կոչերով կամ այլ նմանատիպ հռետորաբանությունը մեր շահերից չի բխում. մեր անվտանգային միջավայրը շատ փխրուն է»,- ընդգծեց քաղաքագետը։
Քեռյանը հույս հայտնեց, որ հայաստանյան դիվանագետները փորձագիտական կարծիքին ականջալուր կլինեն ու կպահպանեն չեզոքությունը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: Դրանից հետո նոր հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել: