https://arm.sputniknews.ru/20250623/trampy-hajtararel-e-vor-amni-harvatsnery-vochnchacrel-en-irani-mijukajin-objektnery-90514752.html
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները
Sputnik Արմենիա
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ–ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T09:28+0400
2025-06-23T09:28+0400
2025-06-23T09:29+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90468481_0:36:681:419_1920x0_80_0_0_4602ce3220344ce36cbb5cd41f2768ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները՝ դա անվանելով «ճշգրիտ տերմին»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցի իր էջում։«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճշգրիտ տերմին է», – ասել է Թրամփը։ԱՄՆ առաջնորդը նաև հնարավոր է համարել Իրանում իշխանափոխությունը։Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո, որոնք Իրանում անվանել են բարբարոսական և հանցավոր, ասել է, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ»։ Նրա խոսքով, հենց Միացյալ Նահանգներն են դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար, եզրափակել է նա։ Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունըՌուսաստանը վճռականորեն դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցված հարվածները. դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Մոսկվան ՄԱԳԱՏԷ–ից անաչառ արձագանք է ակնկալում իրադարձություններին։Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի։ԱՄՆ–ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ հարվածները անվանել է տարածաշրջանում վտանգավոր էսկալացիա և անմիջական սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90468481_0:0:605:453_1920x0_80_0_0_189b1f7ef554aa8cacd499766f8df284.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, միջուկային ծրագիր
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, միջուկային ծրագիր
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները
09:28 23.06.2025 (Թարմացված է: 09:29 23.06.2025) Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ–ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները՝ դա անվանելով «ճշգրիտ տերմին»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցի իր էջում։
«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հսկայական վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճշգրիտ տերմին է», – ասել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև հնարավոր է համարել Իրանում իշխանափոխությունը։
«Քաղաքական առումով սխալ է օգտագործել «ռեժիմի փոփոխություն» տերմինը, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կրկին Իրանը հզոր դարձնել, ապա ինչու՞ չփոխել ռեժիմը», – գրել է Թրամփը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո, որոնք Իրանում անվանել են բարբարոսական և հանցավոր, ասել է, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ»։ Նրա խոսքով, հենց Միացյալ Նահանգներն են դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար, եզրափակել է նա։
Ռուսաստանը վճռականորեն դատապարտել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցված հարվածները. դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Մոսկվան ՄԱԳԱՏԷ–ից անաչառ արձագանք է ակնկալում իրադարձություններին։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային արդյունաբերության զարգացումը չի դադարեցվի։
ԱՄՆ–ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ հարվածները անվանել է տարածաշրջանում վտանգավոր էսկալացիա և անմիջական սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։