https://arm.sputniknews.ru/20250618/irani-aek-in-hascvats-harvatsn-aveli-shat-aghtvotum-karajacni-qan-mijukajin-rumbi-pajtjuny-90327791.html
Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունը
Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունը
Sputnik Արմենիա
«Բուշեր» ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, բայց ներսում վառելիք չկար։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T23:59+0400
2025-06-18T23:59+0400
2025-06-19T01:07+0400
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
միխայիլ չուդակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90324733_0:140:3137:1905_1920x0_80_0_0_f65ec01b6b3a7c30b4ad28be10efa3ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ին հասցված հարվածը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ աղտոտման, որը ավելին է, քան միջուկային պայթյունի հետևանքները, սակայն ռեակտորն ինքնին չի կարող պայթել: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը։Նա պարզաբանել է, որ ռեակտորի հերմետիկ թաղանթը նախատեսված է ներքին վթարներից պաշտպանվելու և վառելիքի հալվելու դեպքում արտահոսքերը կանխելու համար: Սակայն ռազմական հարվածներից այն չի պաշտպանում։ Դա, Չուդակովի խոսքով, ատոմային էներգիայի փոքրաթիվ, բայց լուրջ թերություններից մեկն է։Չուդակովը նաև հիշեցրել է, որ «Բուշեր» ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում: Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, սակայն ներսում վառելիք չկար. շինարարությունը դեռ չէր ավարտվել, կապալառու գերմանական ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները: Հետագայում Ռուսաստանը ավարտեց կայանի շինարարությունը՝ սարքավորումները հարմարեցնելով արդեն գոյություն ունեցող կառույցներին։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90324733_163:0:2894:2048_1920x0_80_0_0_8495e6ab186c502ea9ff649837a8e147.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միխայիլ չուդակով
մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միխայիլ չուդակով
Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունը
23:59 18.06.2025 (Թարմացված է: 01:07 19.06.2025) «Բուշեր» ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, բայց ներսում վառելիք չկար։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ին հասցված հարվածը կարող է հանգեցնել լուրջ ռադիոակտիվ աղտոտման, որը ավելին է, քան միջուկային պայթյունի հետևանքները, սակայն ռեակտորն ինքնին չի կարող պայթել: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը։
«Կայանները պաշտպանված չեն ռազմական գործողություններից։ Ժամանակակից հրթիռները կարող են թափանցել ռեակտորի հերմետիկ թաղանթը։ Ատոմակայանին հասցված հարվածը կհանգեցնի տարածքի աղտոտման, բայց ոչ միջուկային պայթյունի։ Նախագծերը բացառում են ռեակտիվության հետ կապված միջադեպերը։ Վերջին նման դեպքը Չեռնոբիլում էր։ Կայանը ատոմային ռումբի նման չի կարող պայթել, բայց հնարավոր աղտոտվածությունը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան միջուկային պայթյունի դեպքում», - նշել է պաշտոնյան։
Նա պարզաբանել է, որ ռեակտորի հերմետիկ թաղանթը նախատեսված է ներքին վթարներից պաշտպանվելու և վառելիքի հալվելու դեպքում արտահոսքերը կանխելու համար: Սակայն ռազմական հարվածներից այն չի պաշտպանում։ Դա, Չուդակովի խոսքով, ատոմային էներգիայի փոքրաթիվ, բայց լուրջ թերություններից մեկն է։
Չուդակովը նաև հիշեցրել է, որ «Բուշեր» ատոմակայանն արդեն հարձակման էր ենթարկվել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում: Այն ժամանակ հրթիռը խոցել էր ռեակտորի պատյանը, սակայն ներսում վառելիք չկար. շինարարությունը դեռ չէր ավարտվել, կապալառու գերմանական ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները: Հետագայում Ռուսաստանը ավարտեց կայանի շինարարությունը՝ սարքավորումները հարմարեցնելով արդեն գոյություն ունեցող կառույցներին։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։