https://arm.sputniknews.ru/20250623/samvel-karapetjani-pashtpany-het-e-vercrel-veraqnnich-bvoghvoqy-90533372.html
Սամվել Կարապետյանի եղբայրը հետ է վերցնում վերաքննիչ բողոքը
Սամվել Կարապետյանի եղբայրը հետ է վերցնում վերաքննիչ բողոքը
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T15:22+0400
2025-06-23T15:22+0400
2025-06-23T15:50+0400
հայաստան
սամվել կարապետյան
փաստաբան
դատարան
բողոք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հետ է վերցնում վերաքննիչ բողոքը։ Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։Փաստաբանը հիշեցրել է, որ ՍԱմվել Կարապետյանի կալանքի որոշումը հունիսի 19–ին բողոքարկման էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։Նա նաև հայտնել է, որ իր դիմումն արդեն մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։Ֆերոյանը տեղեկացրել է, որ Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։Միաժամանակ նա նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։Այդ մասին փաստաբանական խումբը լրացուցիչ կտեղեկացնի։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, փաստաբան, դատարան, բողոք
հայաստան, սամվել կարապետյան, փաստաբան, դատարան, բողոք
Սամվել Կարապետյանի եղբայրը հետ է վերցնում վերաքննիչ բողոքը
15:22 23.06.2025 (Թարմացված է: 15:50 23.06.2025) Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը, հետ է վերցնում վերաքննիչ բողոքը։ Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ ՍԱմվել Կարապետյանի կալանքի որոշումը հունիսի 19–ին բողոքարկման էր ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան։
«Այնուհետև աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ` ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվեցին Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվեցին դատավոր Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,– հայտարարել է Ֆերոյանը։
Նա նաև հայտնել է, որ իր դիմումն արդեն մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։
Ֆերոյանը տեղեկացրել է, որ Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։
Միաժամանակ նա նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները գրեթե ավարտին են հասցվել։
Այդ մասին փաստաբանական խումբը լրացուցիչ կտեղեկացնի։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։