https://arm.sputniknews.ru/20250623/pekiny-hujs-uni-vor-hradadari-masin-rd-i-chinastani-ev-pakistani-banadzevy-kyndunvi-90517697.html
Պեկինը հույս է հայտնել, որ հրադադարի մասին ՌԴ-ի, Չինաստանի և Պակիստանի բանաձևը կընդունվի
Պեկինը հույս է հայտնել, որ հրադադարի մասին ՌԴ-ի, Չինաստանի և Պակիստանի բանաձևը կընդունվի
Sputnik Արմենիա
Մշտական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օպերատիվ գործողությունների կոչ է արել։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T10:20+0400
2025-06-23T10:20+0400
2025-06-23T10:20+0400
չինաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային ծրագիր
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90508054_0:54:1024:630_1920x0_80_0_0_adb0b3492320b4ccac57da4febc7c224.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պեկինը հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի բանաձևի նախագիծը՝ անհապաղ և անվերապահ հրադադարի կոչով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ՝ Իրանի պահանջով։Ֆու Ցունի խոսքով՝ դա սրել է լարվածությունը Մերձավոր Արևելքում և լուրջ հարված հասցրել միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմին: Նանշելէ, որ Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, մարտական բախումները և լրջորեն մտահոգված է, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից:Բացի այդ, Չինաստանը կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և իր մտահոգությունն է հայտնում կրած կորուստների համար: Պեկինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնել չի կարող ուժի կիրառմամբ, և որ առայժմ մնում է հակամարտության խաղաղ կարգավորման հույսը: Մշտական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օպերատիվ գործողությունների կոչ է արել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90508054_57:0:968:683_1920x0_80_0_0_f344e52f4720b285325676c83b3f2b60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր, իսրայել, պատերազմ
չինաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային ծրագիր, իսրայել, պատերազմ
Պեկինը հույս է հայտնել, որ հրադադարի մասին ՌԴ-ի, Չինաստանի և Պակիստանի բանաձևը կընդունվի
Մշտական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օպերատիվ գործողությունների կոչ է արել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պեկինը հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի բանաձևի նախագիծը՝ անհապաղ և անվերապահ հրադադարի կոչով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ՝ Իրանի պահանջով։
«Չինաստանը խստորեն դատապարտում է ամերիկյան հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքի տակ։ ԱՄՆ- ի գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նա:
Ֆու Ցունի խոսքով՝ դա սրել է լարվածությունը Մերձավոր Արևելքում և լուրջ հարված հասցրել միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմին: Նանշելէ, որ Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, մարտական բախումները և լրջորեն մտահոգված է, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից:
Բացի այդ, Չինաստանը կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և իր մտահոգությունն է հայտնում կրած կորուստների համար: Պեկինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնել չի կարող ուժի կիրառմամբ, և որ առայժմ մնում է հակամարտության խաղաղ կարգավորման հույսը: Մշտական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օպերատիվ գործողությունների կոչ է արել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն
անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։