00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան դատապարտում է էսկալացիայի նոր փուլը. Պեսկովը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը Պուտինին մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել Իրանին հարվածելու մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Կրեմլը դատապարտում է և խորը ափսոսանք է հայտնում լարվածության նոր փուլի կապակցությամբ։ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք դատապարտում ենք դա և ափսոսանք ենք հայտնում այդ կապակցությամբ, խորը ափսոսանք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը փաստել է, որ ավելացել է հակամարտության մասնակիցների թիվը։
Չհրահրված ագրեսիան Իրանի դեմ որևէ հիմք և արդարացում չունի. Պուտին
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփից մանրամասն տեղեկատվություն չի ստացել Իրանին հարվածելու մտադրության մասին։
«Այստեղ որևէ մանրամասն տեղեկատվություն չի եղել։ Գիտեք, որ այդ թեման` Իրանի թեման, բազմիցս քննարկվել է նախագահների կողմից վերջին զրույցների ժամանակ։ Ռուսաստանի կողմից որոշակի առաջարկներ են հնչել։ Սակայն այդ մասին անմիջական որևէ մանրամասն տեղեկատվություն չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը, պետք է պարզել, թե ԱՄՆ հարվածներից հետո ինչ է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտների հետ. այս հարցը մտահոգություն է առաջացնում։
«Մենք դեռ պետք է պարզենք, թե ինչ է պատահել միջուկային այդ օբյեկտների հետ, արդյոք ճառագայթման վտանգ չկա։ Թեև լսել ենք ՄԱԳԱՏԷ–ից հայտարարությունն այն մասին, որ այժմ ռադիացիոն աղտոտման որևէ նշան չկա։ Սակայն սրանք հարցեր են, որոնք, իհարկե, չեն կարող արդարացի մտահոգություն չառաջացնել», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերվող օգնությունը կախված կլինի Թեհրանի կարիքներից։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բաց կերպով հայտարարել է իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ։
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք՝ սա նույնպես շատ կարևոր դրսևորում է, սա իրանական երկրին ցուցաբերվող աջակցության տեսակ է», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածները կազդեն Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա, նա նշել է, որ «դրանք իրարից անկախ գործընթացներ են»։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
Լրահոս
0