https://arm.sputniknews.ru/20250623/chhrahrvats-agresian-irani-dem-voreve-himq-ev-ardaracum-chuni-putin-90530638.html
Չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի. Պուտինը` Իրանին ԱՄՆ–ի հարվածների մասին
Չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի. Պուտինը` Իրանին ԱՄՆ–ի հարվածների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և շարադրված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T14:43+0400
2025-06-23T14:43+0400
2025-06-23T14:58+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
վլադիմիր պուտին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
տեսանյութեր
տեսանյութ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90528158_0:0:1920:1080_1920x0_80_0_0_80c920f8593714d7e7759f2c23d2afb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Չհրահրված ագրեսիան Իրանի դեմ որևէ արդարացում չունի։ Այս մասին Կրեմլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի շուրջ իրավիճակի սրացման վերաբերյալ հայտնի է։«Մեր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի է։ Այն հստակ շարադրված է, ձևակերպված է Ռուսաստանի անունից ԱԳՆ–ի կողմից։ Եվ դուք տեղյակ եք այն դիրքորոշման մասին, որը մենք զբաղեցրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», – ասել է ՌԴ նախագահը։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин: Агрессия в отношении Ирана не имеет никаких оснований и оправданий
Sputnik Արմենիա
Агрессия в отношении Ирана не имеет никаких оснований и оправданий, заявил Путин на встрече с главой МИД Ирана Аракчи
2025-06-23T14:43+0400
true
PT1M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90528158_240:0:1680:1080_1920x0_80_0_0_5d513480d39b75f17bbf3a1ae0d7684b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, տեսանյութեր, տեսանյութ, իսրայել, видео
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), վլադիմիր պուտին, իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, տեսանյութեր, տեսանյութ, իսրայել, видео
Չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի. Պուտինը` Իրանին ԱՄՆ–ի հարվածների մասին
14:43 23.06.2025 (Թարմացված է: 14:58 23.06.2025) Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և շարադրված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Չհրահրված ագրեսիան Իրանի դեմ որևէ արդարացում չունի։ Այս մասին Կրեմլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի։ Մենք Իրանի հետ վաղեմի, բարի և հուսալի հարաբերություններ ունենք։ Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի շուրջ իրավիճակի սրացման վերաբերյալ հայտնի է։
«Մեր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի է։ Այն հստակ շարադրված է, ձևակերպված է Ռուսաստանի անունից ԱԳՆ–ի կողմից։ Եվ դուք տեղյակ եք այն դիրքորոշման մասին, որը մենք զբաղեցրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», – ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։