https://arm.sputniknews.ru/20250622/ezhan-manipuljacianery-chen-ashkhatelu-meknarkel-e-havatavvorneri-erty-depi-majr-atvor-90474935.html
Էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու. մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ
Էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու. մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ
Sputnik Արմենիա
Տեր Եսային ընդգծեց, որ անկախ բոլոր տեսակի ճնշումներից եկեղեցին իր առաքելությունը կատարում է, և դա անում է առանց վախի և առանց ընկրկելու։ 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T11:55+0400
2025-06-22T11:55+0400
2025-06-22T12:13+0400
տեսանյութեր
հայ առաքելական եկեղեցի
երթ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90473217_0:0:1243:699_1920x0_80_0_0_48b69d8ac30ccc2e09412119814534ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Զվարթնոց» տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի:Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։Լրագրողների հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են իշխանությունների կողմից նման դրսևորումներ լինեն Հայ առաքելական եկեղեցու դեմ։«Մայր Աթոռը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել, և դա արդեն վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, քրիստոնեական հավատքի, ու այս փորձություններն էլ կանցնեն»,–ասաց Տեր Եսային։Նա ընդգծեց, որ անկախ բոլոր տեսակի ճնշումներից Եկեղեցին իր առաքելությունը կատարում է, և դա անում է առանց վախի և առանց ընկրկելու։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90473217_144:0:1076:699_1920x0_80_0_0_34dab67a41e4b334b3d07329f10eae6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, հայ առաքելական եկեղեցի, երթ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
տեսանյութեր, видео, հայ առաքելական եկեղեցի, երթ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան
Էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու. մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ
11:55 22.06.2025 (Թարմացված է: 12:13 22.06.2025) Տեր Եսային ընդգծեց, որ անկախ բոլոր տեսակի ճնշումներից եկեղեցին իր առաքելությունը կատարում է, և դա անում է առանց վախի և առանց ընկրկելու։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Զվարթնոց» տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։
Լրագրողների հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են իշխանությունների կողմից նման դրսևորումներ լինեն Հայ առաքելական եկեղեցու դեմ։
«Մայր Աթոռը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել, և դա արդեն վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, քրիստոնեական հավատքի, ու այս փորձություններն էլ կանցնեն»,–ասաց Տեր Եսային։
Նա ընդգծեց, որ անկախ բոլոր տեսակի ճնշումներից Եկեղեցին իր առաքելությունը կատարում է, և դա անում է առանց վախի և առանց ընկրկելու։
«Ոչ ոքի չի հաջողվելու ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում, որովհետև թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ հոգևորականները միաբան են, և էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը
հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը
հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով
դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։